Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սպառնացել էր խզել Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունները, եթե ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը պաշտոնապես ճանաչի որպես Իսրայելի մայրաքաղաք:
Էրդողանի այս հայտարարությանը պատասխանել են Իսրայել պետության միանգամից մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
«Էրմենիհաբեր»-ը գրում է, որ Իսրայելի հետախուզության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իրենք Թուրքիայի նախագահի հրամաններին չեն ենթարկվում և նրա սպառնալիքներից չեն վախենում:
«Իսրայելը անկախ երկիր է, մայրաքաղաքն էլ Երուսաղեմն է: Ավելի արդար բան չի կարող լինել, քան 3 հազար տարի հրեա ժողովրդի մայքրաքաղաքը հանդիսացող Երուսաղեմի կարգավիճակի ճանաչումը: Օսմանյան կայսրության և սուլթանության ժամանակներն անցել են»,- ասել է Կացը:
Իսրայելի կրթության նախարար Նեֆթալի Բեննեթն էլ արձագանքելով Էրդողանի նույն հայտարարությանն ասել է. «Ցավալի է, որ վերջին տարիներին Էրդողանը Իսրայելի վրա հարձակվելու առիթը բաց չի թողնում: Իսրայելը պետք է առաջ շարժվի դեպի իր նպատակները, որոնց թվում է Երուսաղեմի որպես մայրաքաղաք ճանաչվելը»:
Իսրայելական առաջատար «Հաարեց» (Haaretz) թերթում էլ երեկ հրապարակվել էր անունը չբացահայտած մի հրեա բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարությունը թեմայի վերաբերյալ. «Երուսաղեմը 3 հազար տարի հրեական մայրաքաղաք է, 70 տարի էլ Իսրայելի մայրաքաղաքն է հանդիսանում՝ անկախ նրանից Էրդողանը ճանաչում է դա, թե՝ ոչ»:
Հիշեցնենք, որ երեկ՝ դեկտեմբերի 5-ին, Էրդողանը կուսակցության ժողովին ունեցած ելույթի ընթացում անդրադարձել էր Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի՝ սպասվելիք որոշմանը:
Վերջինս սպառնացել էր, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նման որոշման դեպքում իրենք շատ խիստ պատասխան կտան, ընդհուպ մինչև Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը: Էրդողանը, հայտարարել էր, որ Երուսաղեմը (Պաղեստինի արաբները համարում են իրենց ստեղծվելիք պետության մայրաքաղաքը-EH.) մուսուլմանների «կարմիր գիծն» է:
Սպիտակ տնից արված հայտարարության համաձայն՝ ԱՄՆ-ը դեկտեմբերի 6-ին հայտարարություն է անելու Իսրայելում իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին, ինչը հավասարազոր է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44