ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 6-ին ընդունել է ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով դեսպանին ՀՀ Ազգային ժողովում՝ Էդուարդ Շարմազանովը փաստել է, որ Լիտվան առաջին երկիրն է, որը ճանաչել է ՀՀ անկախությունը, և միակը Մերձբալթյան երկրներից, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը բարձր է գնահատել հայ-լիտվական երկկողմ հարաբերություները և նշել, որ առաջիկայում պատրաստվում է պաշտոնական այցով այցելել Լիտվա:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է նոյեմբերի 24-ին Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ արձանագրելով, որ Հայաստանը միակ երկիրն է, որն անդամակցում է ԵԱՏՄ-ին և համաձայնագիր ստորագրում Եվրոպական միության հետ: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը կարող է հուսալի կամուրջ դառնալ ԵԱՏՄ և ԵՄ անդամ երկրների միջև:
Էդուարդ Շարմազանովն անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ժողովրդավարության զարգացմանը և կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող հարցերին:
Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին՝ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալը նշել է. «Արցախը երբեք Ադրբեջանի մաս չի կազմել՝ հանրաքվեով անկախանալով ԽՍՀՄ փլուզումից առաջ: Արցախն անկախ լինելու նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը և Լիտվան, քանի որ ԽՍՀՄ-ից անջատվել և անկախություն է հռչակել նույն իրավական հիմքերով»:
ՀՀ-ում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասը շնորհավորել է Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրման կապակցությամբ և Լիտվա-Հայաստան հարաբերությունները որակել օրինակելի: Պարոն Պետրիկասը նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ անդամ միակ երկիրն է, որի հետ Լիտվան մեծացրել է արտահանման ծավալները: Դեսպանի խոսքով՝ թեև մեծ չեն ապրանքաշրջանառության ցուցանիշները, սակայն մեծ է թե ներուժը, թե համագործակցելու ցանկությունը: Էրիկաս Պետրիկասն անդրադարձել է տնտեսության, մշակույթի, կրթության բնագավառներում հայ-լիտվական համագործակցության ձեռքբերումներին և ուրախությամբ նշել, որ Լիտվան Արևելյան գործընկերության անդամ երկրների շարքում մեծ տեղ է հատկացնում հենց Հայաստանի հետ հարաբերությունների խորացմանը: Դեսպանն ուրախությամբ է անդրադարձել Հայաստանում լիտվական համայնքի ստեղծմանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01