Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մտահոգություն է հայտնել ԱՄՆ-ի սպասվող որոշման առնչությամբ, որի համաձայն ԱՄՆ դեսպանատունը կարող է Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխվել, և կոչ է արել պահպանել ստատուս-քվոն: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Չեմ կարող թաքցնել իմ խորը մտահոգությունը վերջին օրերին ստեղծված իրավիճակի կապակցությամբ և միևնույն ժամանակ չդիմել քաղաքի ստատուս-քվոն ՄԱԿ-ի բազմաթիվ բանաձևերի համաձայն պահպանելու տխուր կոչով»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ Երուսաղեմը «բացառիկ քաղաք է մնում, որը սրբազան է հրեաների, քրիստոնյաների և մահմեդականների համար»:
Հռոմի պապը հույս է հայտնել, որ Երուսաղեմի հարցում «կգերակայեն խոհեմությունը և համբերատարությունը՝ բազմաթիվ դաժան հակամարտություններից ջղաձգվող միջազգային համայնապատկերում նոր վեճերից խուսափելու համար»:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդի հետ, որի ընթացքում գործընկերոջը հայտնել է, որ մտադիր է Իսրայելում ԱՄՆ դեսպանությունը տեղափոխել Երուսաղեմ:
Օրեր առաջ հաղորդվել էր, որ Թրամփը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու հարցով որոշման մասին կհայտարարի այսօր՝ չորեքշաբթի:
Այս կապակցությամբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք կարող է Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հարաբերությունների խզմանը հանգեցնել:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44