Աշխատանքային այցով Դանիայի Թագավորությունում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը մասնակցել է Դանիայի Բորնհոլմ կղզում կազմակերպվող «Ժողովրդական հանդիպում» /«Folkemødet»/ ամենամյա հանրային ֆորումին։ Ֆորումի շրջանակներում՝ հունիսի 19-ին Դանիայի եվրոպական շարժում կազմակերպության տաղավարում Կարեն Միրզոյանը ելույթ է ունեցել հանդիպում-քննարկմանը, որը վարում էր կազմակերպության ղեկավար Սթինե Բոսեն։
Ողջույնի խոսքում ԱԳ նախարարը կարևորել է կազմակերպված հանդիպումը՝ Դանիայում Արցախի մասին իրազեկվածությունը բարձրացնելու, ինչպես նաև ԼՂՀ-ում առկա իրողությունները և միջազգային ու տարածաշրջանային հարցերի վերաբերյալ Արցախի դիրքորոշումը ներկայացնելու տեսանկյունից։
Պատասխանելով ներկաների բազմաթիվ հարցերին՝ ԱԳ նախարարը խոսել է արցախյան ազգային-ազատագրական շարժման, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի, ԼՂՀ-ում պետականաշինության գործընթացում արձանագրված ձեռքբերումների և արտաքին քաղաքական ոլորտի առաջնահերթությունների մասին։
Նույն օրը Կարեն Միրզոյանն այցելել է Բորնհոլմ կղզու արվեստի թանգարան։ Կազմակերպված արարողության ընթացքում թանգարանի հավաքածուի համար տնօրեն Լարս Կերուլֆ Մյոլերին է փոխանցվել արցախցի տաղանդաշատ քանդակագործ Հայկ Հակոբյանի քանդակը։ Իր կողմից, Բորնհոլմի թանգարանը Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանին է նվիրել Բորնհոլմում բնակվող արվեստագետ Լենի Գոլդեմբերգի ստեղծագործությունը։
Թանգարանի տնօրինության հետ մտքեր են փոխանակվել մշակույթի և թանգարանային գործի ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարների շուրջ։
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14:19
13:52
13:31
13:03
12:44
11:34
11:18
11:02
10:22
10:03
20:58
20:33
20:04
15:35
14:42
14:19
13:48
13:24
13:09
12:52
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03