Պաշտպանության նախկին փոխնախարար, ներկայիս արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը չի ցանկանում մեկնաբանել ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի՝ աշխատանքից ազատվելու մասին տեղեկությունը:
«Ես նրա հետ ծառայել եմ, բայց ճիշտն ասած՝ կարծիք չունեմ, որովհետև դա նախագահի որոշումն է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Դավիթ Տոնոյանը։
Դիտարկմանը, որ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հայտարարել է, որ Հայկազ Բաղմանյանն ազատվել է աշխատանքային մի շարք պարտականությունների չկատարելու հիմքով, Դավիթ Տոնոյան ասաց, թե ինքը նախարարի խոսքին ավելացնելու որևէ բան չունի:
«Եթե Վիգեն Սարգսյանն այդպիսի հայտարարություն է անում, ուրեմն այդպես էլ եղել է»,-շարունակեց նախարարը:
Հարցին, թե իր՝ պաշտպանության փոխնախարար եղած ժամանակ Հայկազ Բաղմանյանի աշխատանքում թերացումներ չե՞ն եղել, Տոնոյանը պատասխանեց. «Այդ փուլում՝ ոչ»։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արդեն իսկ ստորագրել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետի նախկին տեղակալ Հայկազ Բաղմանյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02