Ադրբեջանական մակնշմամբ կոնֆետներ լրատվամիջոցի մատնանշած հասցեում չեն եղել. այս մասին հայտնում են ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից։
Հիշեցնենք, որ «Առավոտ» թերթն այսօր տեղեկություն էր հրապարակել, որ լրագրողն իր տան հարակից խանութից գնել է կոնֆետ, որի վրա եղել է ադրբեջանական ծագման մասին նշում:
ՍԱՊԾ հաղորդագրության մեջ ասվում է. «Քանի որ հրապարակման մեջ նշված չէր, թե որ հասցեում գտնվող իրացման կետից է ձեռք բերվել նշված կոնֆետը, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը կապ է հաստատել լրագրողի հետ, ճշտել խանութի հասցեն և այցելել Երևանի Մառի 13/3 հասցեում գտնվող անհատ ձեռնարկատեր Սամվել Ղարիբյանի խանութ:
Այնտեղ իրացվել են հիմնականում տեղական արտադրության կոնֆետներ, ադրբեջանական կոնֆետ չի եղել: Հարակից տարածքի վաճառակետերում նույնպես որևէ նման ապրանքատեսակ չի հայտնաբերվել: Հավելենք նաև, որ ՍԱՊԾ պետական սահմանային վերահսկողության շրջանակներում ադրբեջանական սննդամթերք չի ներմուծվում հանրապետություն:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը հորդորում է սպառողներին խախտում հայտնաբերելու դեպքում անմիջապես զանգահարել նախ Ծառայության «Թեժ գծին»՝ 010 20 60 40 հեռախոսահամարով, որպեսզի հնարավոր լինի արագ արձագանքել և ապահովել ահազանգի հասցեականությունը»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02