Քուվեյթը պատրաստ է աջակցել Գյումրիին: Այդ աջակցությունը կարող է լինել ինչպես ենթակառուցվածքների, այնպես էլ որևէ հաստատության վերականգնմանը նպաստող ծրագիր:
Այս մասին դեկտեմբերի 6-ին Գյումրու քաղաքապետի մոտ ունեցած հանդիպման ժամանակ վստահեցրեց Հայաստանում Քուվեյթի արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզին՝ փաստելով, որ աջակցությունը կլինի Քուվեյթի հատուկ հիմնադրամից:
Քուվեյթը նույնիսկ պատրաստ է ֆինանսական միջոցներ հատկացնել ծրագրի նախնական ուսումնասիրման համար: Բացի այն, որ այցը ճանաչողական էր, դեսպանը նաև դեկտեմբերի 7-ին մասնակցելու է երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված պսակադրությանը:
«Մենք եկել ենք ինչպես ցավակցելու, այնպես էլ զորավիգ կանգնելու և մաղթում ենք ձեր քաղաքին բարգավաճում: Ցավալի է, որ այդքան զոհեր ունեցաք: Քուվեյթը բավական լավ հարաբերության մեջ է ՀՀ հետ և պատրաստ է ցանկացած ներդրումային ծրագիր իրականացնել այստեղ՝ Քուվեյթի ներդրումային ծրագրի միջոցով: Հիմնադրամը որոշակի ֆոնդ է տրամադրել Հայաստանի Հանրապետությունում ինչ որ ծրագրեր իրականացնելու և մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկի և, հատկապես, Գյումրիում»,- նշեց Նաուաֆ Ալ Էնեզին: Սամվել Բալասանյանը ներկայացրեց անցած տարիների ընթացքում իրականացված ծրագրերը և խնդիրները, հատկապես խոսվեց փայտաշեն նախակրթարանների մասին:
Գյումրու քաղաքապետը խոստացավ ներկայացնել այնպիսի ծրագիր, որն արդյունավետ ընթացք կստանա, քաղաքապետը նաև շնորհակալություն հայտնեց ինչպես ներկա առաջարկի, այնպես էլ 1988 թվականի երկրաշարժից հետո հայ ժողովրդին ձեռք մեկնելու համար :
20:30
20:26
19:19
13:28
13:04
12:15
11:34
11:09
19:36
19:07
15:44
11:46
11:28
11:09
10:33
10:09
19:03
18:03
15:31
15:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03