ՀՀ ՊՆ ժամկետային զինծառայողը մեղադրվում է համակուրսեցի աղջկանից նրա մերկ լուսանկարները պահանջելու այնուհետև դրանք չհրապարակելու համար գումար շորթելու մեջ:
Tert.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ մեղադրյալ Կ.Մ.-ն ՀՀ ՊՆ N զորամասում զբաղեցրել է կառավարման մարտկոցի հեռախոսային դասակի կառավարման ջոկի վարորդ-էլեկտրիկի պաշտոնը կոչումով շարքային է:
Կ.Մ. հանդիսանալով Գավառի պետական համալսարանի տարեկետման մեջ գտնվող ուսանող, 2016թ «Վկոնտակտե», իսկ 2017թ. «Ինստագրամ» սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել համակուրսեցի անչափահաս աղջկա հետ և իրենց հաղորդակցման վերաբերյալ նրա հարազատներին չտեղեկացնելու պատրվակով վերջինիցս պահանջել ու ստացել է նրա մերկ լուսանկարները: Այնուհետև, ըստ մեղադրանքի, Կ.Մ.-ն անչափահասի մասին մերկ լուսանկարները հրապարակելու սպառնալիքով պահանջել և ստացել է ընդհանուր առմամբ 75.000 ՀՀ դրամ գումար:
Կ.Մ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 182-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով:
Կ.Մ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել հրամանատարության հսկողությանը հանձնելը: Քրեական գործն ուղարկվել է Ճամբարակի դատարան և ընդունվել դատավոր Մնացական Հարությունյանի վարույթ:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01