«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանի աղմկոտ պաշտոնանկության վերաբերյալ մի քանի հարց ուղղեցինք քաղաքագետ Արմեն Բաղդասարյանին:
– Պարոն Բաղդասարյան, ի՞նչ կասեք գեներալ Բաղմանյանի ազատման մասին, հնարավո՞ր է, որ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսվի:
– Ճիշտն ասած, չեմ կարող ասել, համենայնդեպս Հայաստանում նախադեպ չկա, որ այդպիսի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ քրեական հետապնդում լինի, այսինքն, եթե այդպիսի բան լինի, դա նախադեպ կդառնա: Ուրիշ բան, որ ինքը մի քիչ վատ տոնայնությամբ աշխատանքից ազատվեց:
– Ձեր կարծիքով, ինչո՞ւ նույն հորդորը չարեց Սեյրան Օհանյանը, Վիգեն Սարգսյանի պահանջնե՞րն են ավելի շատ, թե՞ հասունացել էր պահը:
– Ես կարծում եմ, ընդհանրապես բարձրաստիճան գեներալիտետի պարագայում որոշողը ո՛չ Վիգեն Սարգսյանն է, ո՛չ էլ Սեյրան Օհանյանն էր, արդեն ժամանակն էր, պահը հասունացել էր:
Ես չեմ կարծում թե Վիգեն Սարգսյանը կարող էր դա առանց նախագահի իմացության անել, այսինքն՝ մենք պետք է խոսենք թե ո՞ւմ ուղղությամբ է Սերժ Սարգսյանի հաջորդ կրակոցը:
– Պարոն Բաղդասարյան, իսկ ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնա այս ազատումը Վիգեն Սարգսյանի հետագա քաղաքական կարիերայի վրա:
– Ես կարծում եմ՝ որևէ կերպ չի անդրադառնա, ես կարծում եմ, որ Վիգեն Սարգսյանը որևէ կերպ կապ չունի այս ամենի հետ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
16:46
16:26
16:04
15:42
15:22
15:05
14:45
14:23
14:09
13:44
13:21
13:05
12:45
12:22
12:06
11:45
11:16
10:53
10:33
09:45
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55