Հայաստանի սահմանամերձ համայնքներին սոցիալական աջակցություն ենթադրող օրենքի գործողության ժամկետը կերկարաձգվի: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու համար քննարկեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն ընդգծեց, որ նախագծով առաջարկվում է սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի գործողության ժամկետը 2018-ից երկարաձգել մինչև 2021թ.: «Հարգելի խորհրդարան, խնդրում եմ օրենքին տալ համապատասխան դրական ընթացք, որովհետև այն շատ կարևոր է և թղթակցվում է նաև պետական բյուջեի նախագծի հետ, քանի որ այդ գումարները, որոնք պետք է ուղղվեն սահմանամերձ համայնքների բնակիչների սոցիալական աջակցությանը, արդեն իսկ հաստատված են և ներկայացված են Ազգային ժողովի քննարկմանը պետական բյուջեի նախագծով»,- նշեց Տերտերյանը:
Հարակից զեկուցող, Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդևան Գրիգորյանը նշեց, որ հանձնաժողովը կողմ է քվեարկել օրենքի նախագծին: «Ես հիշեցնեմ, որ սահմանամերձ համայնքների բնակիչներին սոցիալական աջակցություն տրամադրելու մասին օրենքի գործողության ժամկետը լրանում է 2018թ.: Կառավարության կողմից ներկայացվել է նախագիծ, որ այդ ժամկետը երկարացվի մինչև 2021թ.: Ես Ազգային ժողովի ղեկավարությանը խնդրում եմ պատեհ պահի այս նախագիծը դնել քվեարկության և իմ գործընկերներին կոչ եմ անում կողմ քվեարկել, որպեսզի մենք կարողանանք մեր սահմանամերձ շրջանների բնակչությանը որոշակի աջակցություն ցուցաբերել, հատկապես, երբ այդ գումարները նախատեսված են մեր 2018թ. պետական բյուջեի նախագծում»,- եզրափակեց պատգամավորը:
«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունվել է 2014թ.: Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցությունը տրամադրվում է բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի՝ մասնակի և հողի հարկի ու գույքահարկի ամբողջությամբ փոխհատուցման ձևով:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01