ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է նոր բնակարան, որը գտնվում է նախկին կնոջ՝ դաշնակահարուհի Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի տան մոտակայքում՝ նույն թաղամասում:
Սկանդալային ամուսնալուծությունից հետո Ջիգարխանյանը որոշել է չհեռանալ իր սիրած Կունցևո թաղամասից, հայտնում է kp.ru-ն, որն այս թեմայով զրուցել է Ջիգարխանյանի մտերիմ ընկերոջ՝ գործարար Արթուր Սողոմոնյանի հետ:
«Դա Արմեն Բորիսովիչի ընտրությունն է: Նա շատ է սիրում այդ թաղամասը, և այնտեղ իրեն հարմար է զգում»,-պատմել է Արթուր Սողոմոնյանը՝ մանրամասնելով, որ տունն ընդարձակ է ու վերանորոգված:
Սողոմոնյանը նաև նշել է, որ նոր բնակարանը փաստացի պատկանում է սիրված դերասանին, սակայն անշարժ գույքը դեռևս նրա անունով չի ձևակերպվել, քանի որ իրենք սպասում են Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի հետ ամուսնալուծական քաշքշուկի ավարտին:
«Դասեր քաղելով մեր դառը փորձից՝ մենք այժմ շատ զգույշ ենք գործում: Երբ ամեն ինչ ավարտվի՝ բնակարանը կվերաձևակերպենք Արմեն Բորիսովիչի անունով: Մենք այդքանով չենք սահմանափակվի ու կփորձենք վերադարձնել այն, ինչ իրականում պատկանում է Ջիգարխանյանին: Շանսեր կան: Բնակարանը, որում ապրում է Վիտալինան, գնվել է Ջիգարխանյանի փողերով: Դա հեշտ է ապացուցելը, կան փաստեր»,-շարունակել է գործարարը:
Նա նկատել է, որ իրենք խոսում են փաստերով, իսկ Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան ուղղակի շոու է անում լրագրողների առաջ:
Սողոմոնյանի խոսքով՝ այժմ Ջիգարխանյանի կտակը գրված է Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի անունով, ինչը դերասանն արել է նախկին կնոջ դրդմամբ: Այժմ փաստաբանները խորհուրդ են տալիս չեղարկել այդ կտակն ու նորը կազմել:
Հիշեցնենք, որ 82-ամյա Ջիգարխանյանը 38-ամյա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային մեղադրում է իր ունեցածքն ապօրինի ճանապարհով յուրացնելու ու իրեն խաբելու համար:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44