Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք։ Չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Նա այս քայլը որակեց որպես «ուշացած քայլ»՝ Մերձավոր Արևելքում խաղաղության գործընթացի ճանապարհին: ԱՄՆ նախագահն ասել է, որ Վաշինգտոնը կաջակցի 2 պետությունների միջև առկա խնդիրների լուծմանը, եթե այս քայլը հավանության արժանանա ինչպես՝ իսրայելցիների, այնպես էլ՝ պաղեստինցիների կողմից:
168.am-ի հետ զրույցում արաբագետ Արմեն Պետրոսյանն ասաց, որ Թրամփի այս որոշումից հետո իրավիճակը Մերձավոր Արևելքում ավելի է լարվելու՝ ինչպես իսրայելապաղեստինյան բուն խնդրի համատեքստում, այնպես էլ՝ արաբամուսուլմանական երկրներ-Իսրայել համատեքստում.
«Այս որոշումից հետո հետագա զարգացումներում որոշակի անկանխատեսելիության գործոն կա. Պաղեստինում հերթական ապստամբության հնարավորությունից՝ մինչև լոկալ բնույթի դժգոհության ակցիաներ, ինչպես՝ Իսրայելի, այնպես էլ՝ ԱՄՆ-ի դիվանագիտական ներկայացուցչությունների դիմաց։ Հնարավոր է նաև դիվանագիտական ճգնաժամ մի շարք արաբական երկրների և Իսրայելի միջև։ Հնարավոր են նաև համատեղ գործողություններ մի շարք արաբամուսուլմանական երկրների կողմից՝ ընդդեմ Իսրայելի։ Այսինքն՝ որևէ դրական իրողության չի կարող հանգեցնել այս որոշումը»։
Ավելին, արաբագետի կարծիքով՝ սա հանգեցնելու է արաբամուսուլմանական մի շարք երկրներում ԱՄՆ-ի ազդեցության անկմանը. «Սա միակողմանի որոշում է, որն ակնհայտորեն թուլացնելու է ԱՄՆ-ի՝ որպես միջնորդ դերակատարի դիրքերն իսրայելապաղեստինյան հակամարտության շրջանակներում»։
Արմեն Պետրոսյանը Թրամփի քայլը որակեց՝ որպես ամբողջ արաբամուսուլմանական աշխարհի դեմ ուղղված քայլ.
«Եթե դատում ենք արձագանքներից, ամենասուր արձագանքները հնչել են Պաղեստինից և Թուրքիայից, նաև՝ Իրանից ու մի շարք արաբական երկրներից։ Այս քայլից, առաջին հերթին, տուժում է պաղեստինյան կողմը։ Սա միակողմանի որոշում էր, անգամ ՄԱԿ-ի 181-րդ բանաձև կար, որով նախատեսվում էր Երուսաղեմ քաղաքի կարգավիճակի հարցը։
Փաստացի, ԱՄՆ-ը նաև ՄԱԿ-ի այս բանաձևն է անտեսում։ Ինչպես Թրամփի նախորդ քայլերը, այս մեկը ևս կարելի է պայմանավորել ԱՄՆ-ի նախորդ վարչակարգից տարբերվելու՝ նրա նպատակով։ Սա Թրամփի և ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ղեկավարության շատ նեղ խմբի կողմից ընդունված որոշում է։ Չեմ բացառում, որ ԱՄՆ հաջորդ վարչակազմը չեղարկի Թրամփի այս որոշումը»։
Ինչ վերաբերում է կարծիքներին, թե ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը կտրուկ կվատթարացնի ԱՄՆ-Թուրքիա և Իսրայել-Թուրքիա հարաբերությունները, ինչը դրական է Հայաստանի համար, արաբագետն ասաց, որ ՀՀ-ի շահերը չի պայմանավորում Թուրքիայի և այլ պետությունների հետ հարաբերություններով.
«Հնարավոր է՝ և՛ Իսրայել-Թուրքիա, և՛ ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններն ավելի վատանան, բայց այդ հարաբերությունները մինչ այժմ էլ այնքան էլ բարձր մակարդակի վրա չեն եղել։ Բայց, դիվանագիտական հարթությունից բացի՝ այլ հարթություն դրանք չեն տեղափոխվի»։
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45