ԱԺ-ն քննարկում է «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախագիծը ներկայացվել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, Նաիրա Զոհրաբյանը և Վարդևան Գրիգորյանը:
Հիմնական զեկուցող Վարդևան Գրիգորյանը նշեց, որ Կառավարության կողմից նույն նախագիծը ընդունվել է երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ՝ համաձայն որոնց ընդունվել է ԱԱՀ կողմից բոլոր տեսակի մեքենաների, սարքավորումների, բացառությամբ կենցաղային նշանակության և հումքային ապրանքների ներմուծումը՝ 2018 հունվարի մեկից ազատվում է ԱԱՀ-ից:
«Օրենքում նշված հումքի տեսակների շարքում, սակայն բացակայում է դաշտային սպատը, կրաքար, տոլոմիտ և կիր պարունակող այլ քարերը, որոնք հանդիսանում են կարևոր հումքատեսակներ ապակու արտադրության ոլորտում»,-ասաց Վարդևան Գրիգորյանը և նշեց, որ իրենց կողմից ներկայացված օրենքի նախագծով առաջարկում է այդ հումքատեսակները ներառել վերոնշյալ ցանկում, ինչը դրական եզրակացություն է ստացել հանձնաժողովում և կառավարության կողմից:
Հարակից զեկուցող նույն խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, թե տարակարծություններ կային, բայց տնտեսական հանձնաժողովում կարողացան հասնել այն եզրույթին, որ օրենքի միատեսակ կիրառումն արդարացված է:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45