«Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է 2018-2020-ին կատարել ավելի քան 28 միլիարդ դրամի ներդրում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այն ամրագրված է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ընկերության ներկայացրած 2018-2020 թթ. ներդրումային ծրագրում:
Ներդրումները կուղղվեն մայրուղային նոր գազատարների կառուցմանը, ժամանակակից տեխնիկայի և տեխնոլոգիաների ներդրմանը, ավտոտրանսպորտային միջոցների և մեխանիզմների, հողատարածքների, շենքերի, շինությունների և այլ անշարժ գույքի ձեռքբերմանը, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան կայանի (ԳՍՊԿ)-ի ընդլայնմանը:
2018-ին նախատեսվում է 2.9, 2019-ին` 3.1, 2020-ին` 22.1 միլիարդ դրամի ներդրում, որից մայրուղային նոր գազատարների կառուցմանը 2018-ին կուղղվի 2.5, 2019-ին` 1.8, 2020-ին` 3.3 միլիարդ դրամ: Իսկ ամենախոշոր ներդրումն ընկերությունը կկատարվի 2020 թվականին Աբովյանի ԳՍՊԿ-ի ընդլայնման ուղղությամբ` մոտ 18.7 միլիարդ դրամի չափով:
ՀԾԿՀ մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ ընկերության ներկայացրած ներդրումային ծրագիրն այժմ քննարկման փուլում է և առաջիկա շաբաթվա ընթացքում կհստակեցվի նիստի օրը, որի ժամանակ այն կդրվի հաստատման:
«Եթե ոչ եկող չորեքշաբթի, ապա դրան հաջորդող չորեքշաբթի օրն այն կմտնի հանձնաժողովի նիստի օրակարգ»,-ասաց Մարիամ Ստեփանյանը: Նա չբացառեց, որ քննարկման արդյունքում հնարավոր են վերանայումներ ծախսային մասով:
18:02
17:45
17:25
17:05
16:45
16:23
16:05
14:43
14:29
14:19
14:04
13:48
13:33
13:09
12:15
11:56
11:42
11:29
11:09
10:56
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32