Հորդանան գետի արևմտյան ափի ու Գազայի հատվածի տարբեր մասերում բախումներ են սկսվել պաղեստինցիների ու իսրայելական ուժերի միջև, հայտնում է ria.ru-ն՝ Իսրայելի պաշտպանական բանակի ներկայացուցչին հղումով:
«Ընթանում են բախումներ: Այժմ փորձում ենք պարզել մանրամասները»,-ասել է աղբյուրը:
Պաղեստինյան Ռամալլահ քաղաքի բնակիչներից մեկը ria.ru-ի հետ զրույցում հայտնել է, որ քաղաքում ու Պաղեստինի մյուս տարածքներում համընդհանուր գործադուլ է անցկացվում: Իսրայելական հսկիչ-անցագրային կետերի մոտ կառուցվում են բարիկադներ, մարդիկ այրում են մեքենաների անիվները:
Աղբյուրը նշում է, որ համընդհանուր գործադուլի շրջանակում փակվել են դպրոցները, կրթական այլ հաստատություններ, խանութներ:
Պաղեստինյան իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին կազմակերպել բողոքի ակցիաներ, որպեսզի իրենց ձայնը հասնի միջազգային հանրությանը:
Հայտնի է, որ Իսրայելի պաշտպանության բանակը մի քանի լրացուցիչ գումարտակ, ինչպես նաև՝ հետախուզական և տարածքի պաշտպանության ստորաբաժանումներ է ուղարկում Հորդանան գետի արևմտյան ափ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, պաղեստինցիներն ի նշան Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ բողոքի հանգցրել են քրիստոնյաների համար սրբազան համարվող Բեթղեհեմ քաղաքի Սուրբ Ծննդյան տաճարի մոտ տեղադրված տոնածառի լույսերը:
Հիշեցնենք, որ Թրամփն իր որոշման մասին հայտարարել է Սպիտակ տանը կայացած կարճատև ճեպազրույցի ժամանակ:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:
«Այս որոշումը տարածաշրջանում «դժոխքի դռները» կբացի ԱՄՆ-ի համար»,-ասել է Պաղեստինում գործող «Համաս» շարժման ղեկավար Իսմայիլ Ռադվանը:
16:56
15:14
11:58
11:50
17:41
16:27
16:02
16:02
13:33
11:54
11:45
18:04
16:27
15:47
11:43
10:32
23:34
23:16
22:45
22:22
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03