Կառավարության նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը արտահանվող և ներմուծվող սննդամթերքի փորձաքննության կարգի հստակեցման վերաբերյալ հանձնարարական տվեց Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին:
Վարչապետի խոսքով՝ սննդամթերքի անվտանգության ոլորտում իրականացվող վարչարարության շահառուների զգալի զանգվածը գործարար միջավայրի մարդիկ են. «Այս տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի արտահանվող կամ ներմուծվող ապրանքների թույլտվության տրամադրումը, փորձաքննության ներկայացվող պահանջներն ու կարգը լինեն հստակ և կանխատեսելի»:
Վարչապետն ասաց, որ ներկայումս սահմանված որոշումներով սննդամթերքի փորձաքննության անցկացման կարգերում միջազգային նորմերն ամբողջությամբ չեն տեղայնացվել:
«Ելնելով վերոնշյալից՝ հանձնարարում եմ Սննդի անվտանգության պետական ծառայության պետին և տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մինչև տարվա վերջ համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել սննդամթերքի արտահանման և ներմուծման դեպքերում պահանջվող փաստաթղթերի, փորձաքննության կարգերի հստակեցման, միջազգային նորմերի տեղայնացման վերաբերյալ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու վերաբերյալ առաջարկություններ»,-հանձնարարեց վարչապետը:
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02