Հարկային օրենսդրության փոփոխությունների վերաբերյալ տնտեսվարողներին իրազեկելու միջոցառումների շրջանակում՝ դեկտեմբերի 6-ին Մոսկվա կինոթատրոնում հանդիպում է տեղի ունեցել ՊԵԿ ներկայացուցիչների և Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում հաշվառված ու Երևանում գործունեություն իրականացնող հարկ վճարողների միջև:
Այս մասին հայտնում են ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Ինչպես հայտնի է, 2018թ. հունվարի մեկից ուժի մեջ կմտնի հարկային օրենսգիրքը, որտեղ նախատեսված են մեծածավալ փոփոխություններ: Կարևորելով ինչպես հարկային մարմինների, այնպես էլ հարկ վճարողների շրջանում նոր հարկային օրենսդրության օրենքների ճիշտ կիրառումը՝ կոմիտեն նախաձեռնել է իրազեկման աշխատանքների մի ամբողջ փաթեթ, որի շրջանակում նախատեսվում է տարբեր եղանակներով հարկ վճարողներին ներկայացնել 2018թ.-ից ուժի մեջ մտնող հարկային օրենսդրության փոփոխությունները»,-նշել է ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը:
Հարկ վճարողների հետ հանդիպումներ կլինեն ոչ միայն Երևանում, այլև ՀՀ բոլոր մարզերում: Վ. Միրումյանի խոսքով իրազեկման աշխատանքները լինելու են հարկային օրենսգրքի բոլոր ուղղություններով. «Անդրադարձ է լինելու հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներին, առանձին հարկատեսակներին վերաբերող կարգավորումներին, ինչպես նաև վարչարարական ընթացակարգերին»:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01