Վերջին օրերին մի քանի անգամ գրվեց այն մասին, որ «Ալյանս» կուսակցությունը պատրաստվում է միավորվել կամ գոնե ակտիվ համագործակցել այլ կուսակցությունների հետ: Հնչում էին տարբեր վարկածներ: «Ալյանսը» սակայն դրանց հետ համաձայն չէր: Եվ արդյունքում կարող էր պարզապես հայտարարել, որ շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Բայց Տիգրան Ուրիխանյանին ինչ-որ մի բան խիստ էր զայրացրել, և կուսակցության արձագանքը այս անգամ չափազանց կոպիտ հնչեց:
«Վերջին անգամ, մեկ և ընդմիշտ արձագանքում ենք»,- այս բառերով է սկսվում նրանց նոր հայտարարությունը և անմիջապես պարզ է դառնում, որ ոչ վերջինն է ու ոչ էլ մեկընդմիշտ: Իսկ ասելիքն այն է, թե որևէ կուսակցության հետ միավորման շուրջ քննարկում կարող է լինել բացառապես այն դեպքում, եթե այդ կուսակցությունը լինի իրականում ընդդիմադիր, և եթե այդ կուսակցությունը կամ կուսակցությունները պատրաստ լինեն ընդունելու «Ալյանսի» քաղաքական կուրսը:
Սա, իհարկե, շատ լպրծուն ձևակերպում է, և Ուրիխանյանն առաջին իսկ հնարավորության դեպքում այն կշրջանցի, եթե տեսնի, որ դա բխում է իր շահերից: Բայց առավել հետաքրքիրը գալիս է հետո: Պարզվում է, որ «Ալյանսը» ոչ թե պատրաստ է ինչ-որ մեկի հետ միավորվել, այլ լավագույն դեպքում այդ կուսակցությանը կցել իրեն իբրև հավելյալ լրացում: Եվ դա այն պարզ ու հասկանալի պատճառով, որ «Ալյանսը» մեծ է, շատ մեծ, իսկ մեծերը սովորաբար կլանում են մանրերին: Գոնե Տիգրան Ուրիխանյանը բոլոր կարգի հարաբերություններն այդ ասպեկտով է դիտարկում: Եվ ահա նա հիմնավորում է կլանման շարժառիթները. «Միավորվել «Ալյանս»-ի շուրջ՝ այն պարզ պատճառով, որ «Ալյանս»-ը ամենախոշոր արտախորհրդարանական ուժն է, ինչը վկայում են թե՛ կուսակցության անդամացուցակը, թե՛ տարածքային կառույցները, թե՛ մասսայական համագումարները, թե՛ չափազանց ներկայանալի վարչության վաթսուն հոգանոց կազմը և թե՛ ղեկավարի վարկանիշը»:
Սա արդեն հիվանդագին ծավալապաշտություն է, որը սովորաբար լույս աշխարհ է գալիս այն դեպքերում, երբ ուրիշ փաստարկներ չկան: Եթե Ուրիխանյանն ասեր, թե իրենք ազնիվ են, իրատեսական ծրագրեր ունեն, կուռ գաղափարախոսությամբ են օժտված, հավատարիմ մարդկանց թիմ են, սկզբունքային են, ճկուն են քաղաքական դաշտում և այս կարգի այլ որակական հատկանիշներ թվարկեր, դա գոնե ինչ-որ ձևով կարդարացներ վերը նշված միավորման պահանջը: Բայց խոսել ընդամենը չափերի ու թվաքանակի մասին՝ նույնն է, թե սուտ խոսել, քանի որ բոլորին հրաշալի հայտնի են «Ալյանսի» սահմանափակ հնարավորությունները, որոնք ոչ մի կերպ չեն ներդաշնակվում նրա մեծ պահանջների հետ: Ու թերևս հենց այս աններդաշնակությունն էլ հարուցել է դրուժիննիկ Ուրիխանյանի կատաղությունը, որն իր անզորության դիրքերում կորցրել է չափի զգացողությունը և մատ է թափ տալիս ու պայմաններ է պատրաստվում թելադրել՝ ինքն էլ չհասկանալով, թե ում և ինչու:
Նյութի սկզբնաղբյուր՝ shame.am
17:23
17:05
16:55
16:22
16:05
12:55
12:48
11:51
11:33
11:12
10:45
10:21
10:02
13:13
12:48
12:27
12:06
11:47
11:06
10:45
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:42
09:32
09:14
09:01
09:35
09:17
09:01
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34