Վրաստանում` հայաշատ Ախալքալաքի կենտրոնում հավաքել են քաղաքի երիտասարդները և պահանջում են ոստիկանությունից, որ Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո իրենց չտանեն հարցաքննության և ստուգումների, գրում է jnews.ge-ն:
Երիտասարդների բողոքի ակցիան ուղղված էր ոստիկանության գործողությունների դեմ, բայց նրանք հավաքվել էին Վարչության շենքի դիմաց: Մեր հարցին, ինչու չեն բողոքում ոստիկանության շենքի մոտ, նրանք պատասխանեցին, որ իրենց խնդիրների մասին ուզում են տեղեկացնել տեղական իշխանություններին, որպեսզի նրանք քայլեր ձեռնարկեն:
Երիտասարդների բողոքի ակցիայի էությունն այն է, որ նրանցից շատերին ոստիկանությունը Ախալքալաքում կատարված ամեն հանցագործությունից հետո տանում է ստուգման:
Դավիթ Մանուկյանն ասում է, որ ամեն անգամ Ռուսաստան գնալ գալուց հետո, իրեն հարցաքննության են տանում Ախալքալաքում կատարված տարբեր հանցագործությունների պատճառով: Այս խնդրով, երեկ մեր խմբագրություն էր դիմել Կիմ Կուղոյանը, բողոքի ակցիայի մասնակիցներից, ով հայտարարեց, որ դեկտեմբերի 5-ին իրեն Ախալցիխե են տարել: Կասկածելի ոչինչ չգտնելով, ասել են, որ երկիրը լքի, հակառակ դեպքում իրեն կնստեցնեն:
Ժամը 11:00-ի սահմաններում հավաքվածներին մոտեցավ Վրաստանի Ժողովրդական պաշտպանի Սամցխե-Ջավախքի ներկայացուցիչ Սալոմե Կուլջանիշվիլին և օմբուդսմենի գրասենյակի այլ աշխատակիցներ: Նրանք լսեցին բողոքողներին և հետաքրքրվեցին արդյոք փաստաբան ունեն, և որ նրանք կարող են դիմում գրել Օմբուդսմենի գրասենյակին:
Հավաքվածները գնացին Վարչության շենք, որպեսզի հանդիպեն Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանին: Կիմ Կուղոյանը և նրա հայրը հանդիպեցին և առանձնազրույց ունեցան Ախալքալաքի քաղաքապետ Յուրիկ Ունանյանի հետ։
Յուրիկ Ունանյանը Jnews-ի հետ զրույցում նշեց, որ նա լուրջ խնդիր չի տեսնում, դա ոստիկանության առօրյա աշխատանքն է, և որ մի կողմին լսելով, եզրակացություն չի կարող անել:
«Եթե նրանք գրավոր կամ բանավոր ձևով ինձ են դիմել, ես այդ տեղեկությունը կներկայացնեմ համապատասխան մարմիններին, որպեսզի կարողանան միջոցներ ձեռնարկել։ Նրանց բողոքը կայանում է նրանում, որ իբր շատ հաճախ նրան (Խմբ. Կիմ Կուղոյանին) մեղադրելով թմրանյութեր օգտագործելու մեջ, տանում են Ախալցիխե և ուզում են փորձաքննության միջոցով հաստատել, թե իրոք օգտագործել է, թե՝ ոչ: Նրանց բողոքն է, որ իրենց հանգիստ թողնեն և ամեն սովորական բանի համար նեղություն չտան։ Ես չգիտեմ ինչքանով է ճիշտ նրանց ասածը, եթե իրոք այդպիսի փաստ գոյություն ունի պետք է հարուցել քրեական գործ, որտեղ կլինեն երկու կողմերը և կպարզաբանեն ճշմարտությունը», – ասում է քաղաքապետը։
Մարտին Կուղոյանը՝Կիմի հայրը մատնանշում է Ախալքալաքի փոխոստիկանապետի ապօրինի և մշտական հետապնդումները երիտասարդների նկատմամբ: Նրա խոսքերի համաձայն, հենց քաղաքում գողություն է կատարվում, ոստիկանության թիրախում են հայտնվում Կիմը և նրա ընտանիքը:
«Ի՞նչ են ուզում մեզանից, եթե չունեն ոչ մի ապացույց, ինչու են որդուս սպառնում, ասելով, որ 48 ժամվա ընթացքում պետք է լքի պետության տարածքը, բայց նա հաստատ չի հեռանա, որովհետև եթե գնա, բոլորը կմտածեն, որ իրոք ինքն է արել, բայց իմ որդին ոչինչ չի արել։ Արդեն 4 տարի է մեր ընտանիքին ոստիկանությունը հանգիստ չի տալիս», – ասաց Մարտին Կուղոյանը։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01