Հայաստանի օլիմպիական չեմպիոնները, մեդալակիրները, օլիմպիական խաղերի մասնակիցները, մարզիչները միանում են ՀԱՕԿ-ի ու Սպորտի և երիտասարդություն հարցերի նախարարության հայտարարությանը, որով դատապարտվում է դոպինգի ցանկացած տեսակի օգտագործումը: Հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Նրանք նույնպես գտնում են, որ անարդարացի կլինի անբարեխիղճ մարզիկների պատճառով արգելված նյութեր չօգտագործած մարզիկներին պատժելը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Իսրայել Միլիտոսյանը լավ է հասկանում մարզիկների զգացողությունները: 1992 թ. Բարսելոնայի օլիմպիական խաղերում նա իր ոսկին նվաճել էր ԱՊՀ դրոշի ներքո.
«Օլիմպիական խաղերում երկիրը ներկայացնելը մեծ պարծանք է յուրաքանչյուր մարզիկի համար: Շատ ցավալի է, որ մաքուր մարզիկները նույնպես պատժվում են՝ Խաղերում զրկվելով իրենց դրոշից, օրհներգից: Ամեն մի մարզիկ պայքարում է և իր և երկրի համար:
ԽՍՀՄ փլուզումից հետո մենք Բարսելոնայում հանդես էինք գալիս ԱՊՀ դրոշի ներքո, սակայն իմ մարզաշապիկի վրա գրված էր «ARMENIA»: Ես դրանով հպարտանում էի: Կարծում եմ՝ արդարացի չէ, որ անմեղ մարզիկները Հարավային Կորեայում մասնակցեն օլիմպիական դրոշի ներքո»,- Իսրայել Միլիտոսյանի խոսքերը մեջբերում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով ստեղծված իրավիճակի համար պետք է պատժվեն միայն մեղավորները.
«Ես գտնում եմ, որ մաքուր մարզիկներին պետք է աջակցեն բոլորը: Նույն իրավիճակում կարող է հայտնվել ցանկացած երկիր: Ի՞նչ է նշանակում՝ մաքուր մարզիկը չմասնակցի օլիմպիական խաղերին կամ հանդես գա չեզոք դրոշի ներքո: Ինչո՞ւ պետք է մեղավորների պատճառով տուժեն անմեղ մարզիկներ:
Սա շատ վիրավորական է: Բոլոր ազգային օլիմպիական կոմիտեները մերժում են արգելված նյութերի օգտագործումը, մարզիկներին բացատրում, որ դա անթույլատրելի է»,- ասաց Լևոն Ջուլֆալակյանը:
Մի քանի օր առաջ ՄՕԿ-ը հեռացրեց Ռուսաստանին 2018 թ. օլիմպիական ձմեռային խաղերից: Սակայն, մաքուր մարզիկներին թույլ տվեց հանդես գալ Փհենչհան-2018-ում՝ չեզոք դրոշի ներքո:
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55