«Ժողովուրդ» թերթը գրում է. «Աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորները, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր են:
Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը, որ հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա եթե միսը թանկ է կամ էժան, ինքը, միևնույն է, գումար չունի՝ միս գնելու, շարունակում է կարտոֆիլ օգտագործել», միայն պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողամաս, MERCEDES-BENZ S 420 մակնիշի ավտոմեքենա:
Ընդ որում, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պողոտայում է, ինչպես նաև ավտոկայանատեղին:
Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քաղաք Վառնայում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա դրամական միջոցը կազմել է 40 հազար դոլար:
Բավական հարուստ է նաև նրա որդին` Ռոբերտ Հարությունյանը, ով արտաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողամաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 և NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախարար որդին երեք ընկերություններում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնեմաս: Կրտսեր Հարությունյանի դրամական միջոցները կազմել են 25 մլն դրամ և 200 հազար դոլար:
Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավարձը` ամսական 343 հազար դրամ և մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հազար դրամի չափով շահաբաժինը:
ԱԳՆ-ում են աշխատում նաև Հարությունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ միջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվրո և 162 մլն դրամ: Իսկ Խ.Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն դրամ և 5 հազար եվրո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
10:28
10:07
13:39
13:19
12:33
12:03
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03