Գյումրին արդեն ունի իր բրենդը՝ գույնը, ձևն ու խոսքը: «Գյումրի» բառի լատինատառ գրվածքի հիման վրա ձևավորվել է բրենդի ստեղծման մոտեցումը: Լոգոն ստեղծելու մտքում վեց ուղղություն է եղել. դեկտեմբերի 9-ին ավելի քան մեկ տարի տևած աշխատանքը ներկայացնելով գյումրեցիներին նշել է Deem Communications PR և մարքեթինգային ընկերության ստեղծագործական տնօրեն, ծրագրի ղեկավար Րաֆֆի Նիզիլբյանը: Գյումրու գույնը՝ սև, կարմիր, նարնջագույն, իսկ խոսքը՝ «տաղանդը աչք կծակե»:
Գյումրու բրենդի մշակման և առաջխաղացման ծրագիրը նախաձեռնել ու իրականացնում է Deem Communications PR և մարքեթինգային ընկերությունն իր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության շրջանակում Գյումրու քաղաքապետարանի և ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել Գյումրու սոցիալ-մշակութային կյանքը, ներքին և արտաքին զբոսաշրջությունը և այն ոլորտները, որոնք առաջնային են քաղաքի զարգացման համար: Բրենդի մշակման համար հիմք են ծառայել Հայաստանում և սփյուռքահայության շրջանում արված հարցումներն ու հետազոտությունները:
Ինչպես վստահեցնում են նախաձեռնության հեղինակները, բրենդը օգնելու է քաղաքին ներկայացնել իր առանձնահատկություններն ու զարգացման առաջնահերթությունը: «Մշակված բրենդը կօգնի զբոսաշրջիկների ուշադրությունը գրավել և զարգացնել քաղաքի սոցիալ-մշակութային կյանքը»,-վստահեցրել է Րաֆֆի Նիզիլբյանը:
Չնայած Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու նորաստեղծ բրենդին գնահատական չի տվել, բայց կարևորել է Գյումրու բրենդավորումը, որպես կարևոր հանգամանք, հատկապես որ, ըստ քաղաքապետի, պետությունները, քաղաքները ճանաչում են բրենդի միջոցով:
Բրենդի մշակման համար հիմք են հանդիսանում քաղաքի պատմամշակութային ժառանգության, տնտեսության, բիզնես միջավայրի և այլ ոլորտների վերաբերյալ ուսումնասիրությունները: Ծրագրի շրջանակում ստեղծվել է աշխատանքային խումբ տարբեր ոլորտների ներկայացուցիչներից կազմված, ովքեր խորհրդատվության և փորձագիտական կարծիք են տրամադրել:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01