Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում դեկտեմբերի 8-ին նշվել է զինված ուժերի հոգևոր առաջնորդության հիմնադրման 20-րդ տարեդարձը:
Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր այրեր:
Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը ներկայացրել է առաջնորդության ստեղծման պատմությունն ու անցած 20-ամյա ուղին:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն իր խոսքում նշել է, որ պետականության բացակայության դարերի ընթացքում հայոց եկեղեցին է իր ուսերին կրել մեր ժողովրդին միավորելու, կրթելու, անհրաժեշտության դեպքում` մարտի դաշտ տանելու բոլոր գործառույթները։ «Եկեղեցին չի կարող անջատ լինել ոչ պետությունից, ոչ բանակից։ Դա ամրագրված է մեր Սահմանադրության, օրենսդրության, և ամենակարևորը` յուրաքանչյուր հայի սրտի մեջ։ Մարտի դաշտը մեզ համար առնչվել է նաև այն հոգևորականների հետ, որոնք երբեք հետ չեն մնացել և հաճախ առաջնորդել են հայկական զորքերը։ Գարեգին Առաջին վեհափառի օրոք հիմնադրվեց և Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությամբ ամրանում է հոգևոր առաջնորդությունը զինված ուժերում։ Դա այն ուժն է, որը պետք է մեր բանակը դարձնի յուրահատուկ, դա այն ուժն է, որը պետք է ազգային ոգի և նոր միջավայր ձևավորելու կարևոր միջոց դառնա մեր զինված ուժերում»,-ասել է ՀՀ պաշտպանության նախարարը։
Տոնական միջոցառումը շարունակվել է համերգային ծրագրով, որի ընթացքում ՀՀ ԶՈՒ ԳՇ զինվորական և «Նարեկացի» նվագախմբերի, «Ծաղկազարդ» և Գևորգյան հոգևոր ճեմարանի երգչախմբերի, այլ համույթների կատարմամբ հնչել են շարականներ, հոգևոր ու հայ դասական ստեղծագործություններ։
Հայ Եկեղեցում ԶՈՒ հոգևոր առաջնորդությունը ստեղծվել է 1997թ. նոյեմբերի 13-ին, երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար, լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ` նկատի ունենալով Հայրենիքի պաշտպանության սրբազան գործում դարեր ի վեր Եկեղեցու ունեցած բացառիկ դերը
Հոգևոր ծառայության հիմնական խնդիրներն են ՀՀ զինված ուժերի անձնակազմին հաղորդակից դարձնել քրիստոնեական հավատքի սկզբունքներին, դաստիարակել քրիստոնեական բարոյական սկզբունքներով և ազգային-հայրենասիրական ոգով:
11:40
11:31
11:23
10:33
19:21
18:03
17:32
12:45
12:28
12:04
12:27
10:46
10:31
10:10
16:56
11:58
11:50
17:41
16:27
16:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03