Նոյեմբերի վերջերին տեղեկություններ տարածվեցին, որ նախագահ Սերժ Սարգսյանը հավաքել է 30 գործարարների ու նրանց հորդորել ներդրումներ կատարել տնտեսության մեջ, բացել նոր աշխատատեղեր: Սերժ Սարգսյանից հետո տեղի գործարարների հետ գրեթե նույնաբովանդակ հանդիպում է ունեցել նաև վարչապետ Կարեն Կարապետյանը: Իսկ նոյեմբերի 30-ին հրապարակվեց ներդրումների պաշտոնական վիճակագրությունը:
Պարզվեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին ՀՀ-ում ուղղակի ներդրումների չափը կազմել է ընդամենը 120.6 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ ավելի է ընդամենը 25.1 մլն դոլարով:
Այդ գումարների առյուծի բաժինն ուղղվել է հանքարդյունաբերության ոլորտ, իսկ տնտեսության մյուս ոլորտներում օտարերկրյա ներդրումները չափազանց քիչ են:
168.am-ը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեց, թե ինչու էր Սերժ Սարգսյանը հանդիպել գործարարների հետ, արդյոք իրավիճակն այդքան վա՞տ է, որ նման հանդիպման անհրաժեշտություն էր առաջացել, սակայն Ս.Կարայանը հրաժարվեց պատասխանել:
«Ես չեմ կարող մեկնաբանել նախագահի հանդիպումը: Դա ճիշտ չէ»,- դժկամությամբ ասաց նա:
Մեր հարցին, թե ի՞նչ իրադրություն է ներդրումների հետ կապված, խոստումները կիրականացվե՞ն, Ս.Կարայանը հակիրճ պատասանեց. «Այո, խոստացվածն իրականացվում է, և մենք դրա մասին կտեղեկացնենք»:
Հիշեցնենք, որ այս տարվա սկզբին վարչապետ Կարեն Կարապետյանը խոստանում էր ապահովել 850 մլն դոլար ներդրումներ: Սուրեն Կարայանն էլ հայտարարել էր, թե դրա ֆինանսական աղբյուրներն ու իրականացնողներն արդեն հստակ են, և հիմնական ներդրումները կիրականացվեն էներգետիկայի, հանքարդյունաբերության, թեթև արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև՝ դեղագործության և սննդի վերամշակման ոլորտներում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում
22:24
19:09
18:06
17:56
17:47
17:45
17:22
17:09
16:48
16:15
15:52
15:38
15:15
14:42
14:18
14:03
13:56
13:42
13:38
13:21
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
29 | 30 |
09:56
09:44
09:36
09:25
09:14
09:02
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:49
09:36
09:31
09:15
09:02
09:45
09:36
09:27
09:15
09:01
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02