Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո, Արաբական պետությունների լիգայի խորհուրդը Կահիրեում կայացած նիստի շրջանակում արտգործնախարարների մակարդակով հայտարարություն է ընդունել, որում կոչ է անում միջազգային մակարդակով ճանաչել Պաղեստին պետությունը՝ Արևելյան Երուսաղեմում իր մայրաքաղաքով հանդերձ:
Ինչպես հայտնում է ria.ru-ն, արաբական երկրները մտադիր են դիմել ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդին, որպեսզի կառույցը քննարկի Թրամփի վիճահարույց որոշումը: Բացի դրանից` Արաբական պետությունների լիգան դիմել է Թրամփի վարչակազմին՝ պահանջելով չեղարկել որոշումը:
Միաժամանակ արաբական պետությունները նշել են, որ շարունակում են կողմ մնալ իսրայելա-պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման տարբերակին: Նրանք ընդգծել են, որ միջազգային հանրությունը պետք է Իսրայելին պարտադրի կատարել ՄԱԿ-ի ընդունած բանաձևերը, դադարեցնել 1967թ. հունիսի 4-ից ի վեր պաղեստինյան ու արաբական տարածքների շրջափակումը:
Հիշեցնենք, որ Թրամփը սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել դեկտեմբերի 6-ին:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44