Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Միկի Ռոզենֆելդը հայտնել է, որ պաղեստինցիները Գազայի հատվածից հրթիռ են արձակել, որն ընկել է հրեական Սդերոտե քաղաքի մանկապարտեզներից մեկի վրա:
Ինչպես նշում է russian.rt.com-ն, այդ պահին մանկապարտեզում մարդ չի եղել: Ռոզենֆելդը նշել է, որ հասցված վնասի չափը դեռևս չի ճշտվել:
Աղբյուրը հիշեցնում է, որ դեկտեմբերի 8-ի երեկոյան Գազայի հատվածից 3 հրթիռ է արձակվել, ինչին ի պատասխան իսրայելական օդուժը գրոհել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» շարժման որոշ դիրքեր:
Հարձակումը տեղի է ունեցել պաղեստինցիների՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ու ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու որոշման դեմ զանգվածային բողոքի ակցիաների անցկացման օրը:
Հիշեցնենք, որ Թրամփը սկանդալային հայտարարությամբ էր հանդես եկել դեկտեմբերի 6-ին:
«Վստահ եմ, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչել: Մինչ նախկին նախագահները միայն խոստումներ էին տալիս այս մասին, սակայն իրենց խոսքը չէին պահում, ես պատրաստ եմ դա անել: Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաքն է: Այս փաստի ճանաչումը ոչ ավելին է, քան իրականության ընդունում»,-հայտարարել է Թրամփը:
Բազմաթիվ պետությունների ղեկավարներ շտապել են քննադատել այս որոշումը՝ նախազգուշացնելով, որ դա կսադրի Պաղեստինի հետ խաղաղ բանակցային գործընթացը:
Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասն ասել է, որ Թրամփի «ցավալի ու անընդունելի» որոշումն ուղղակիորեն վտանգի տակ է դնում խաղաղության հասնելուն ուղղված բոլոր ջանքերը:
13:19
13:02
12:49
12:33
12:14
11:56
11:45
11:15
11:00
10:42
10:29
10:04
09:46
09:22
09:03
13:42
13:09
12:49
12:34
10:48
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55