Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Սամվել Մարդանյանի նախագահությամբ ընթանում է զինծառայող Արման Վոլոդյայի Հակոբյանի դատավարությունը: Նա մեղադրվում է զինակցին սպանելու մեջ: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ այս միջադեպի նախապատմությունը: Մեղադրյալ զինվորը, հանդիսանալով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի ժամկետային զինծառայող, 2017թ. ապրիլի 28-ից մայիսի 12-ը որպես դիտորդ մարտական հերթապահության մեջ ընդգրկված լինելով ՊՆ մեկ այլ զորամասի պահպանությանը հանձնված մարտական հենակետում, 2017թ մայիսի 10-ի ժամը 06.20-ից մինչեւ 08.20-ը, ըստ մարտական հերթապահության գրաֆիկի, որպես դիտորդ ծառայություն է իրականացրել: Ա. Հակոբյանը վեճի է բռնվել զինծառայող Գագիկ Մեսրոպյանի հետ, քանի որ իմացել է, թե ով է վերցրել վերջինս զենքը: Իսկ Գ. Մեսրոպյանը հայհոյանքներ է հնչեցրել իր զենքը վերցնողի մասին իմացողի հասցեին: Վեճի արդյունքում Ա. Հակոբյանը հրազենից կրակոց է արձակել Գ. Մեսրոպյանի ուղղությամբ՝ վերջինիս պատճառելով հրազենային վնասվածք: Գ. Մեսրոպյանը Բերդի զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապահին մահացել է: Ա. Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով (Սպանություն: Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 8-15 տարի ազատազրկում: Ա. Հակոբյանը կալանքի տակ է, նա գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում: Սպանված Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ գյուղից է եղել, կոչումով կրտսեր սերժանտ: Նա ժամկետային զինվորական ծառայության է մեկնել Գորիսի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01