ՀՀ-ում տնտեսական և սոցիալական իրավունքները ոտնահարվում են զանգվածային և բավականին ծանր ձևով. Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ում մարդու իրավունքների վիճակին՝ ասաց մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նշենք, որ այսօր՝ դեկտեմբերի 10-ին աշխարհը նշում է Մարդու իրավունքների օրը (Human Rights Day): Այն հռչակվել է 1950թ. և նշանավորվում է 1948թ. դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ի կողմից Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ:
«Սոցիալական իրավունքների իրացումը խայտառակ ձևով է արվում: Անհանդուրժելի վիճակ է: Դա և՛ ոչ պատշաճ նվազագույն աշխատավարձն է, և՛ թոշակներն են: Կան այնպիսի մարդիկ, որոնք ստանում են ասենք թե օրվա համար 1000 դրամ, մոտ 30 000 դրամ: Չեմ կարծում, որ դրանով կարելի է ապրել»,-ասաց Լարիսա Ալավերդյանը։
Նրա համոզմամբ՝ ամենացավալի հարցը մեր երկրում սոցիալական անհավասարության խնդիրն է։
«Այսօր մենք ունենք երկու Հայաստան՝ Երևան և ոչ Երևան, մանավանդ սահմանապահ գյուղերում բնակչությունն է կրճատվում: Սա արդեն ազգային, պետական անվտանգության խնդիր է»,-ասաց Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի դիտարկմամբ՝ սոցիալ-տնտեսական անբարենպաստ իրավիճակի պատճառը կառավարման ոչ ճիշտ համակարգի ու մեթոդների մեջ պետք է փնտրել։
«Պատճառը չի կարելի տեսնել զուտ նրա մեջ, որ մենք տասնյակ տարիներ շրջափակման մեջ ենք գտնվում: Կառավարման համակարգը և մեթոդները մնում են աղքատիկ վիճակում: Չեմ կարծում, որ մեզ պատիվ է բերում ամեն տարի խոսել կոռուպցիայի ընկալման մասին, եթե ոչ անփոփոխ, ապա դրան մոտ մակարդակի մնալու մասին: Այստեղ խոսում է ոչ միայն քաղաքացիական հասարակության ունակությունների պակասը, այլև իշխանության՝ ոչ թե քաղաքական կամքի բացակայության, այլ հակառակ ուղղությամբ քաղաքական կամքի առկայությունը»,-ասաց նա:
Իրավապաշտպանը համոզված է, որ քաղաքացիական հասարակությունը պետք է օգտագործի բոլոր այն մեթոդները, որոնք կուտակված են համաշխարհային փորձի շտեմարանում և իշխանությանը պարտադրի գնալ իրավական երաշխիքները ամրապնդելու ճանապարհով:
Հատկապես մտահոգիչ է պատկերը, ըստ նրա, դատաիրավական համակարգում,որտեղ այնպիսի երևույթներ են նկատվում, որոնք ստիպում են խոսել հետընթացի մասին:
«Հետևողական չեն եղել պատկան մարմինները: Դաժան վերաբերմունքի, արժանապատվության նսեմացման դեպքերին համաչափ չի եղել արձագանքը: Մենք վկա ենք բավականին հստակ երևացող այնպիսի երևույթների, որոնք կարելի է դիտարկել դատավարական գործընթացի մեջ՝ մեղադրյալի կամ դատապաշտպանի իրավունքների ոտնահարման ձևով»,-ասաց իրավապաշտպանը:
Ալավերդյանի դիտարկմամբ՝ ՀՀ-ում աշխատանքային իրավունքների պաշտպանության ոլորտում էլ բավականին խնդիրներ մնում են չլուծված:
«Արդյո՞ք արձանագրել ենք մենք ինչ-որ առաջընթաց։ Ես կարծում եմ՝ դա ավելի շատ քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, առանձին կազմակերպությունների, անձանց շնորհիվ է, որ մենք ունենք բոլոր դեպքերում խոսքի ազատություն: Չեմ ասի ազդեցության առումով, բայց խոսքի ազատությունը կցանկանայի՝ գնալով ավելի ապահովվեր»,-ասաց նա։
Ի պատասխան Tert.am-ի դիտարկմանը, թե իրավական լավագույնս մշակված ակտն ունենալու դեպքում անգամ հնարավո՞ր է հաղթահարել իրավական մի շարք խնդիրներ, Ալավերդյանը նկատեց. «Անգամ եթե կան օրենքներ, որոնք կարելի է համարել բավարար կամ լավ, ապա իրավակիրառական պրակտիկայում մեր խնդիրները չեն քչանում: Սոցիալական իրավունքի խնդիրներն այնպիսի ծավալի են, որ դա կետային մեթոդով լուծելն անհնար է: Եթե չփոփոխվի մշակույթը կառավարման համակարգի մեջ, եթե ի վերջո նորովի չնայվի այս ամենին, եթե վերջապես իշխող ուժն իր մեջ ուժ չգտնի կտրուկ փոփոխություն մտցնելու, այլ շարունակի, ռուսերեն ասած, «вокруг до около», կիսատ- պռատ մեթոդներով աշխատել, չեմ կարծում, որ մենք կունենանք այն պարտավորությունների կատարումը, որ այսօր կա Եվրամիության հետ կնքած փաստաթղթում»։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01