Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշումն անվանել է հարված Մերձավոր Արևելքում խաղաղությանն ու կայունությանը։ Այս մասին, ինչպես փոխանցում է Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահը հայտնել է Սիվաս նահանգում՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համագումարի ժամանակ։
Էրդողանի խոսքով՝ Թրամփի որոշումը ոչ մի նշանակություն չունի Անկարայի համար։ «Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելն ու ամերիկյան դեսպանությունն այդ քաղաք տեղափոխելն անիմաստ քայլ է Թուրքիայի աչքում»,-ասել է Էրդողանը։
«Մենք չենք թողնի Երուսաղեմը պետության քմահաճույքին, որի ձեռքերը կեղտոտված են երեխաների արյամբ։ Չենք թողնի քաղաքը երկրի խղճին, որի համար Երուսաղեմը որևէ սրբություն չունի, այլ հանդիսանում է պարզապես թալանի վայր։ Վճռական ջանքերը կշարունակվեն՝ համապատասխան իրավունքի և ժողովրդավարության նորմերի»,-հայտարարել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը նշել է, դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Երուսաղեմի հարցով կայանալիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովի ժամանակ ճանապարհային քարտեզ կընդունվի։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44