2013թ. Եվրոպայի հետ պայմանագրերի ստորագրումը տապալվեց՝ Սերժ Սարգսյանի կողմից վարվող սխալ քաղաքականության արդյունքում, որովհետև նա ժամանակին չարեց անհրաժեշտ կոնսուլտացիաներ Ռուսաստանի հետ:
«Ազատություն» ռադիոկայանի եթերում այսպիսի հայտարարություն է արել «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը:
«2013թ. բավականին լուրջ անդրադարձ ունեցով Լևոն Տեր-Պետրոսյանն այդ առումով և բացատրեց, օրինակներ բերեց, թե ինչպես է ինքը նման հարցեր լուծել Արևմուտքի, Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների կամ Եվրոպական միության հետ։ Շատ կարևոր էր, որ դա չառաջացներ Ռուսաստանի կողմից խանգարելու որևէ ցանկություն: Ինչպես քաղաքականության մեջ ընդունված է՝ դաշնակիցների հետ նաև խորհրդակցում ես, կոնսուլտացիա ես անում, անգամ եթե դա վերաբերում է այլ երկրների, այլ կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացմանը»,-հայտնեց Լևոն Զուրաբյանը:
Ըստ նրա՝ երբ Հայաստանը Ռուսաստանի հետ է ինչ-որ հարաբերություններ հաստատում, Միացյալ Նահանգների գործընկերներին պետք է տեղյակ պահի և բացատրի, որովհետև շատ կարևոր է գերտերությունների շահերի ներդաշնակեցումը:
«Պետք է ամեն ինչ անել, որ փոքր երկիրը չդառնա գերտերությունների միջև մրցակցության կռվախնձոր, և այդտեղ չսկսեն տարբեր տեսակի ինտրիգներ, լոբբիների պայքարներ` պրոարևմտյան, պրոռուսական, որն ի վերջո բերում է երկրի ապակայունացմանը և բազմաթիվ այլ պրոցեսների: Պետք է բոլոր ուղղություններով, Դե Գոլի ասած, բոլոր ազիմուտներով զարգացնել հարաբերությունները: Ըստ էության, այն ժամանակ Տեր-Պետրոսյանը հուշեց ՀՀ իշխանություններին, թե ինչպես է պետք գնալ և՛ Ռուսաստանի հետ, և՛ Եվրոպական միության հետ հարաբերությունների զարգացման ուղով՝ առանց մեկը մյուսի հետ հակադրելու կամ մեկի պատճառով մյուսին խանգարելու»,-նշեց Զուրաբյանը։
Նրա ենթադրությամբ՝ կարծես իշխանությունները հասկացան դա և անսացին այդ խորհուրդներին: «ՀԱԿ»-ի փոխնախագահի ձևակերպմամբ՝ այս անգամ իշխանություններն անհրաժեշտ կոնսուլտացիաներ անցկացրել են, և այդ համաձայնագրի ստորագրումը հնարավոր դարձավ:
«Ուղղակի կարելի էր խուսափել 2013 թ. Հայաստանի նվաստացումից, այդ անփորձության, թե չհասկանալու պատճառով, և եթե մենք նույն քաղաքականությունը տանեինք 2013 թ., այն ժամանակ ավելի խորը համագործակցության կգնայինք Եվրոպայի հետ, քան այն, ինչ ունենք հիմա: Բայց հիմա անցյալը մի կողմ դնենք, ամեն դեպքում դրական է, որ մենք զարգացնում ենք Եվրոպական միության հետ հարաբերություններ»,-ասաց նա։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01