Դեկտեմբերի 11-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժոնաթան Լաքոթին:
Շնորհավորելով դեսպանին դիվանագիտական առաքելության ստանձման կապակցությամբ՝ նախարարը վստահություն է հայտնել, որ դեսպանի փորձառությունն ու նոր մոտեցումները կնպաստեն հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:
Դեսպանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ նշելով, որՖրանսիայի դեսպանի պարտավորությունների ստանձնումը Հայաստանում մեծագույն առաքելություն է և ներկայացրել է դեսպանության կողմից իրականացվող սոցիալական ուղղվածության ծրագրերը և համագործակցությունը հասարակական կազմակերպությունների և ուսումնական հաստատությունների հետ:
Նախարար Արտեմ Ասատրյանն, իր հերթին նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտի գրեթե բոլոր ուղղություններով ներկայում բարեփոխումներ են իրականացվում և դրանց հիմնական նպատակը ոլորտին հատկացված միջոցների հասցեականության ապահովումն է:
Ներկայացնելով աշխատանքային օրենսգրքում կատարվող հիմնական փոփոխությունները՝ նախարարը նշել է, որ դրանք միտված են ՀՀ-ի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների համապատասխանեցմանը և նպատակ ունեն բարձրացնել աշխատողների իրավունքների պաշտպանվածության մակարդակը՝ միևնույն ժամանակ գործատուներին թեթևացնելով գործող օրենսգրքով նախատեսված որոշակի կոշտ կարգավորումներից: «Կարևորագույն խնդիր ենք դիտարկում նաև եռակողմ բանակցությունների ինստիտուտի լիարժեք կայացումը՝ գործատու- արհմիություն-կառավարություն: Եվ մշակվող օրենսգրքում նախատեսում ենք ինստիտուցիոնալացնել այս համագործակցությունը»,- ընդգծել է նախարարը:
Անդրադառնալով կուտակային կենսաթոշակային համակարգին՝ նախարարը նշել է, որ մեծ ձեռքբերում է համարում ակտիվները կառավարող երկու ընկերությունների մուտքը և նման կառավարման մշակույթի ներմուծումը Հայաստան:
Նախարարն անդրադարձել է նաև երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին և շեշտել, որ առաջիկայում նախարարության ենթակայությամբ գործող բոլոր գիշերօթիկ խնամքի հաստատությունները վերակազմակերպվելու են երեխայի և ընտանիքի աջակցման կենտրոնների: «Բարեփոխումների շրջանակներում պետք է հզորացնենք ընտանիքները, որպեսզի ոչ մի երեխա սոցիալական պատճառների հետևանքով չհայտնվի շուրջօրյա խնամքի հաստատություններում»,- ընդգծել է նախարարը:
Հանդիպման ավարտին դեսպանը հաջողություններ է մաղթել ծրագրերի իրականացման գործում և նշել, որ իր լիազորությունների շրջանակում կանի առավելագույնը կապերի ամրապնդման և իրականացվող ծրագրերի աջակցման համար:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47