Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նոյեմբերի 11-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Վրաստանի եւ Հարավային Կովկասի Ավետարանական-Լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մարկուս Շոխին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ Նորին Սրբությունը ողջունել է եպիսկոպոս Շոխին` արդյունավետ գործունեություն մաղթելով նրան նոր հանգամանքում: Վեհափառ Հայրապետն անդրադարձ է կատարել Հայաստանյայց Առաքելական եւ Ավետարանական եկեղեցիների միջեւ առկա կապերին եւ գործակցությանը Էկումենիկ կազմակերպությունների հարթակներում եւ տարբեր սոցիալական ու կրթական ծրագրերի շրջանակներում:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաեւ գոհունակություն է հայտնել Վիրահայոց թեմի եւ Ավետարանական-Լյութերական եկեղեցու միջեւ ձեւավորված համագործակցության առիթով:
Զրույցի ընթացքում եպիսկոպոս Մարկուս Շոխը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան, սակայն Երուսաղեմում իր ուսումնառության տարիներին առիթ է ունեցել ծանոթանալու Հայ Եկեղեցու սրբազան ժառանգությանը եւ հայ ժողովրդի պատմությանը: Ավետարանական-Լյութերական եկեղեցու առաջնորդը Հայոց Հովվապետին տեղեկություններ փոխանցեց տարածաշրջանում իր առաքելության վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա էր Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01