«Վարդարի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, ով մակեդոնական ակումբի կազմում անցկացրած իր 100-րդ խաղում դարձել է դուբլի հեղինակ, հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
Հայ ֆուտբոլիստը նշել է, որ երկար կհիշի «Ակադեմիա Պանդևի» հետ անցկացրած իր հոբելյանական խաղը.
«Հիանալի զգացողություններ ունեմ: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ էլ երազում է այսպիսի ցուցանիշի մասին, և ես իմ 100-րդ խաղը դեռ երկար կհիշեմ, քանի որ երկու գեղեցիկ գոլ հեղինակեցի: Կարծում եմ` դա ամբողջ թիմի արժանիքն է, և ամենակարևորն այն է, որ մենք կարողացանք հաղթել և 3 միավոր վաստակել»,- ասել է Համբարձումյանը:

«Խաղում եմ այնպիսի դիրքում, որ չեմ կարող գոլեր ակնկալել: Ամեն դեպքում, եթե գոլի հնարավորություն եմ ունենում, անպայման փորձում եմ: «Ակադեմիա Պանդևի» հետ խաղում էի ձախ պաշտպանի դիրքում,նախկինում ևս մի քանի անգամ այս դիրքում խաղացել եմ, խնդիրներ չունեցա: Այդ խաղում երկու գոլ խփեցի հեռահար հարվածներով, ինչի համար շատ ուրախ եմ: Առհասարակ, նշանակություն չունի, թե որ դիրքում կխաղամ, ներդնում եմ իմ ողջ ուժերը: Եվ այս անգամ դա իր արդյունքը տվեց»:

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը պատասխանել է նաև այն հարցին, թե այս 100 խաղերից որո՞նք հավերժ կմնան իր հիշողության մեջ.
«Բացի այս խաղից, կհիշեմ նաև «Վարդարի» կազմում անցկացրած իմ առաջին պաշտոնական խաղը: Սովորաբար, հիշվում են առաջին խաղերը: Միջազգային հանդիպումներից էլ կհիշեմ «Ֆեներբահչեի» հետ խաղերը, որոնց արդյունքում մենք ապահովեցինք Եվրոպա լիգայի խմբային փուլում մեր տեղն ու պատմական նվաճման հասանք»,- ասել է Համբարձումյանը:

Հովհաննես Համբարձումյանին հարց է ուղղվել նաև այն մասին, թե ինքն ինչ զգացողություններ ունի «Վարդարի» կազմում 100 և ավելի հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստներից մեկը լինելով.
«Ինձ համար դա շատ մեծ պատիվ է: Ինչ-որ չափով կարողացա այս ակումբի պատմության մեջ մտնել: Շատ ուրախ եմ, որ այս հոբելյանական ցուցանիշը գրանցեցի այն տարում, որը ոսկե տառերով պետք է գրվի պատմության մեջ, ես էլ այն ֆուտբոլիստներից մեկն եմ, որոնք ակումբի հետ հասել են միջազգային մեծագույն նվաճման:
Շատ ուրախ եմ, որ հաջողության հասանք և վերջին երեք ամսվա ընթացքում ստիպեցինք Մակեդոնիային հպարտանալ մեզանով»,- եզրափակել է իր խոսքը Համբարձումյանը:
tert.am
15:46
15:29
15:02
11:27
10:35
10:03
16:15
15:45
15:19
15:03
14:52
14:39
14:23
14:05
13:49
13:33
13:19
12:46
12:35
12:21
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55