«Մտադիր չեմ բողոքարկել եկամտային հարկից վճարվող հիփոթեքային վարկի դեպքում սահմանված 55 մլն դրամի շեմը, բայց պետք է այդուհանդերձ օբյեկտիվ դատել և ողջամիտ չափորոշիչներ սահմանել»,- «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց Հանրապետական խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը՝ նշելով, որ փոփոխություններով սահմանափակումներ են ներդրվում։
«Պատկերավոր ասած մենք միաժամանակ սահմանափակում ենք երկարությունը, լենքը համ բոյը, այնինչ երևի միայն ծավալի մասին խոսենք միայն, քանի որ կարևորը ծավալն է։ Եթե դիտարկենք որևէ պրակտիկ դեպք, այսինքն ենթադրենք մարզերում ծրագիրը չի աշխատում, մարզից ընտանիքը տեղափոխվում է Երևան երեխայի ուսման հետ կապված, երեխաներից մեկը ծնողներից մեկի հետ համավարկառու է դառնում և 20 մլն-ի տուն են գնում: Այնուհետև հասունանում է երեխան, նոր ընտանիք ստեղծում և պետք է առանձնանա և ևս նոր վարկ վերցնի օրինակ 35 մլն-ով, բայց մենք ասում ենք չէ, այն 20 մլն-ը որ վերցրել ես, էլ մի օգտվիր այս ամենից։ Չե՞ք գտնում, որ այստեղ անողջամտություն ու հակասություն կա սահմանումների մեթոդաբանության մեջ»,-հարցրեց նա:
Ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը պատասխանեց, թե պետք է տեսնել՝ պետությունն ինչպիսի պարտականություններ ունի և արդյո՞ք դուրս է եկել անձանց սահմանադրական իրավունքներից:
«Պետությունը ասում է՝ երեք տարի առանց որևէ սահմանափակման հնարավորություն եմ տվել, որ անձինք, թե որպես վարկառու, թե համավարկառու, անսահմանափակ գործարքներ իրականացնեն: Ի՞նչ է պատկերը. 2016-2017թթ-ի համար երկու թիվ հնչեցնեմ՝ 1,9 մլրդ 2016թ. հետ ենք վերադարձրել, որը բյուջետային ծախս է. ընդհանուր շահառուների 1,6 տոկոսը ստացել են այդ գումարների 7 տոկոսը: 2017թ-ին շահառուների 2,2 տոկոսը ստացել են 12 տոկոս: Այդ անձանց մեջ կան այնպիսի շահառուներ, կոնկրետ մեկ անձ, որը եռամսյակում պետբյուջեից հետ է ստանում 6,6 մլն»,-ասաց նա:
Փոխնախարարի խոսքով՝ իրենք էլ են ասում՝ կարող է, գուցե մեկ անգամ օգտվելը կոշտ հնչի, քննադատության արժանանա, բայց ասում են՝ տառապանքը փորձ ունի. այս երեք տարվա մոնիթորինգի արդյունքում ունեն այն պատկերը, որ ներկայացվեց. «Պետությունը բոլոր անձանց կողմից անսահմանափակ բնակարան ձեռք բերելուն օգնելու հնարավորություն չունի: Եթե ես որոշում եմ կայացրել, որ եղբորս սոցիալական խնդիրը պետք է լուծեմ, պետք հասկանամ, որ իմը չեմ կարող լուծել, դա անձի ռիսկն է»։
Արման Սաղաթելյանը արձագանքեց, որ ասածը պարզ մաթեմատիկա է. «Եթե դուք հաշտվել եք այն գաղափարի հետ, որ մարդը կարող է 55 մլն-ի շրջանում մասնակցել ծրագրին, ձեզ համար ի՞նչ տարբերություն՝ մի անգամ մասնակցում է 55 մլն-ի, թե մի անգամ 25 մլն-ի, մյուս անգամ` 30 մլն-ի»։
Հիմանական զեկուցողը պատասխանեց, որ մեկ անգամ սահմանափակումն ունի իր տրամաբանությունը. «Եթե մենք դնում ենք սոցիալական խնդիր է դնում, պետությունը հնարավորություն ունի մեկ անգամ քաղաքացու կողքը կանգնել, իսկ եթե դուք արդեն մի քանի անգամ եք նշում, այլևս սոցիալական հարցը դնում եք մեկ այլ կողմ, արդեն բիզնես սեկտորն է գործում»։
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02