ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են երկու կնոջ պոռնկության շահագործման ենթարկելու, նրանց նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել 24-ամյա երիտասարդի:
Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։
Նախնական տվյալներով՝ 2016թ. օգոստոսից 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում երկու երիտասարդ կին՝ ծնված 1996 և 1995 թթ.., հարկադրաբար ենթարկվել են պոռնկության շահագործման:
Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1993թ. և հանդիսանում է կանանցից մեկի երեխայի հայրը, իսկ մյուսի՝ ընկերը:
Մասնավորապես՝ նախնական քննությամբ պարզվել է, որ 24-ամյա երիտասարդը փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է գտնվել 1996թ. ծնված աղջկա հետ և համատեղ կյանքի ընթացքում՝ 2016 թվականի հունվարին, ունեցել են դուստր։ Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանությունների ժամանակ պարբերաբար բռնություն է գործադրել իր երեխայի մոր նկատմամբ, ապա՝ պարտադրել զբաղվել մարմնավաճառությամբ՝ սոցիալական խնդիրները, ապրուստի գումարը վաստակելու համար։
Երիտասարդի պահանջով 2016 թվականի հոկտեմբերից նրանց հետ համատեղ՝ նույն տանը, սկսել է բնակվել նաև ընկերուհին՝ ծնված 1995 թվականին, մանկահասակ երեխայի հետ միասին։ Քննությամբ հիմնավորվել է, որ միայնակ մայրը ևս ենթարկվել է պոռնկության շահագործման։ Երիտասարդի հարկադրանքի ներքո կանայք տարբեր գիշերային ակումբներում ծանոթացել են օտարազգի տղամարդկանց հետ, զբաղվել մարմնավաճառությամբ, իսկ այդ ընթացքում մանկահասակ երեխաները գտնվել են երիտասարդի մոտ։ Վերջինս պարբերաբար բռնություն է գործադրել կանանց նկատմամբ՝ մարմնավաճառությամբ զբաղվելու պահանջը կատարելուց հրաժարվելու կամ քիչ գումար վաստակելու համար, սպառնացել վնասել երեխաներին։
Բազմակողմանի և օբյեկտիվ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել նաև՝ երիտասարդի կողմից իր երեխայի մոր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողությունների փորձ, իսկ մյուսի՝ 1995թ. ծնված կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու վերաբերյալ:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 34-139-րդ հոդվածի 1-ին մասով և 139-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01