ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցման և ամբողջական քննարկման ներկայացվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկուցող Արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը նշեց, որ առաջին ընթերցումից մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակ պատգամավորներից առաջարկություններ չեն ստացել: Առաջարկություններ, ըստ նրա, չեն ստացել նաև կառավարությունից:
Այդուհանդերձ, Քոչարյանն անդրադարձավ մի քանի հարցադրումների, որոնք պատգամավորները հնչեցրել են առաջին ընթերցման ժամանակ, մինչդեռ ինքը հնարավորություն չի ունեցել դրանց անդրադառնալ:
Ըստ նրա, պատգամավորներից հարց էր հնչել, թե ինչով է պայմանավորված նախկին ամուսնու ծնողներին օրենքի իմաստով ընտանիքի անդամների շրջանակում ներգրավելը:
«Պայմանավորված է այն հանգամանքով, որ այստեղ նույնպես առկա են ռիսկեր, որ բռնության դեպքերը չլինեն: Եթե նայենք պրակատիկային, բռնության դեպքերը ծանր հետևանքներով եղել են նշյալ անձանց մասնակցությամբ կամ հանդեպ»,-ասաց նա:
Վիգեն Քոչարյանը նշեց, որ հարց էր հնչել, թե ով կարող է դիմել ոստիկանություն: «Ոչ այս և ոչ էլ ցանկացած այլ օրենքի շրջանակների անձինք չեն սահմանվում: Խոսքը հնարավոր հանցագործության մասին է, և նման սահմանափակումներ չեն կարող լինել»,-ասաց նա:
Զենքի առգրավման հետ կապված, թե ինչու այն անմիջապես չի նախատեսվում, փոխնախարարն ասաց, որ այդ դրույթը պաշտոնական որոշում կայացնելու դեպքերին է թողնվում:
Աջակցության կենտրոնների և ապաստարանների աշխատակիցների ընտրության ընդհանուր կարգ, ըստ փոխնախարարի, չեն նախատեսում:
Հարցին` արդյոք չարժե՞, որ անհետաձգելի միջամտության դեպքում դատարանը որոշում հաստատի, փոխնախարարը նշեց, թե նախագիծը նախկինում այդպես էր սահմանվել, բայց եկել են այն համոզման, որ եթե բռնություն կատարած անձը համաձայն է և չի բողոքարկում, դատարանը ծանրաբեռնելու կարիք չկա:
Իսկ թե ՏԻՄ-ը հնարավորություն ունի ապաստարան հիմնելու և տեղաբաշխելու, փոխնախարարը նշեց, որ, այո, օրենքով նման հնարավորություն ընձեռված է:
Նիստը վարող Միքայել Մելքումյանը տեղեկացրեց, որ նախագծի մասով հանձնաժողովի դրական եզրակացությունը կա:
23:03
22:15
21:55
21:37
14:03
11:34
11:16
11:02
19:23
18:47
18:33
16:39
16:27
16:14
15:56
15:50
15:43
15:26
15:14
14:47
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 |
09:46
09:36
09:27
09:16
09:02
09:45
09:34
09:17
09:02
09:33
09:13
10:02
09:56
09:45
09:33
09:15
09:02
09:55
09:44
09:33
09:17
09:02
09:26
09:15
09:02
09:55
09:45
09:34
09:18
09:02
09:27
09:13
09:02
09:56
09:46
09:33
09:14
09:01
09:55
09:38
09:28
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:45
09:34
09:17
09:03