ARM | RUS |

Մայր Աթոռում կայացել է «Լավագույն ուսուցիչ» մրցանակաբաշխությունը

12.12.17 | 19:49

Դեկտեմբերի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և և ՀՀ Կրթության ու գիտության նախարար տիար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ, տեղի է ունեցել «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», «Հայոց լեզու և գրականություն», «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» առարկաների ուսուցիչների և դասվարների` «Լավագույն ուսուցիչ» ամենամյա մրցույթի 2017 թ. մրցանակաբաշխությունը:

Ինչպես հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, «Լավագույն ուսուցիչ» մրցույթն իրականացվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանավորությամբ և ՀՀ Կրթության ու գիտության նախարարության ու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի համատեղ ջանքերով: 2003 թվականից իրականացվող ամենամյա մրցանակաբաշխության բարերարն է Սիլվա Տեր-Ստեփանյանը (ԱՄՆ):

Միջոցառումը սկսվել է Տերունական աղոթքով, այնուհետև ներկաներին ողջունեց Մայր Աթոռի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը: Սրբազանն ընդգծել է, որ «Լավագույն ուսուցիչ» մրցույթը գալիս է համալրելու տարվա կարևոր ձեռքբերումների շարքը և միտված է կրթական համակարգի քաջալերանքին: «Եկեղեցին միշտ ստանձնել է կրթական համակարգի առաջամարտիկը լինելու առաքելությունը, և մեր օրերում ևս Հայոց Հայրապետի առաջնորդությամբ և իմաստությամբ այն ստանձնել է ուսուցիչների մեծարանքը: Այնտեղ, որտեղ լույս կա, այդ լույսը պետք է դրվի բարձր տեղում, որպեսզի լուսավորի շատ մանուկների մտքեր և դաստիարակող դառնա կարևոր ազգային ու քրիստոնեական արժեքների մեջ», - ասել է Վարդան Սրբազանը:

Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ ԿԳ նախարար տիար Լևոն Մկրտչյանը` նշելով, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող միջոցառումն այդ գնահատանքն է:

«Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- ասել է Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար:

Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:

«Հանդիսության առիթով խոսք ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամ տիկին Ռուզաննա Մուրադյանը` Եկեղեցի-պետություն համագործակցության կարևոր վկայություն նկատելով այս մրցանակաբաշխությունը և անդրադառնալով Եկեղեցու կարևոր դերակատարությանը մատաղ սերնդի արժեքային համակարգի ձևավորման գործում:

Այնուհետև Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀՀ ԿԳ նախարարը հաղթող ուսուցիչներին հանձնեցին մրցույթի մասնակցության վկայականներ, հոգևոր գրականություն ու դրամական պարգևներ:

Առաջին մրցանակը շնորհվեց «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Գայանե Խանամիրյանին (Գեղարքունիք, Գավառի հ. 3 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Արմենուհի Խաչատրյանին (Շիրակ, Արթիկի հ. 6 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Գոհար Հայրունուն (Երևան, Ալ. Շիրվանզադեի անվան հ. 21 հիմնական դպրոց), դասվար Թամարա Միրզոյանին (Երևան, Լ.Միրիջանյանի անվան հ. 155 հիմնական դպրոց), «Կենսաբանություն» առարկայի ուսուցչուհի Անահիտ Կարապետյանին (Շիրակ, Ջրափիի միջնակարգ դպրոց) և «Ֆիզիկա» առարկայի ուսուցիչ Աշոտ Արտոյանին (Շիրակ, Գյումրու «Ֆոտոն» վարժարան):

Երկրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Սաղաթելյանը (Արագածոտն, Օշականի միջնակարգ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Թամարա Կարապետյանը (Շիրակ, Գյումրու հ. 6 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նաիրա Պետրոսյանը (Արարատ, Այնթափի հ. 2 միջնակարգ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նազիկ Գիշյանը (Լոռի, Վանաձորի հ. 19 հիմնական դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Վարդուհի Ղազարյանը (Շիրակ, Գյումրու հ. 6 հիմն. դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Աստղիկ Սահակյանը (Տավուշ, Իջևանի վարժարան), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Հակոբյանը (Երևան, հ. 105 ավագ դպրոց), դասվար Էլլա Մարտիրոսյանը (Կոտայք, Հրազդանի հ. 9 հիմնական դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Գայանե Մարտիրոսյանը (Շիրակ, Գյումրու հ. 37 ավագ դպրոց), «Ֆիզիկա» առարկայի ուսուցչուհի Սուսաննա Տոնոյանը (Արմավիր, Վաղարշապատի հ. 6 հիմնական դպրոց):

Երրորդ մրցանակի արժանացան «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Մատինյանը (Լոռի, Վանաձորի հ. 10 ավագ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցչուհի Ռուզաննա Դիլաքյանը (Կոտայք, Լեռնանիստի միջնակարգ դպրոց), «Հայոց պատմություն» առարկայի ուսուցիչ Արկադի Ակոպովը (Շիրակ, Մայիսյանի միջնակարգ դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Կարինե Սարգսյանը (Արագածոտն, Մաստարայի միջն. դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցչուհի Նվարդ Հովսեփյանը (Երևան, Ալ. Պուշկինի անվան հ. 8 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Աստղիկ Բոստանչյանը (Գեղարքունիք, Գավառի հ. 5 հիմնական դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Լիանա Իկիլիկյանը (Շիրակ, Ազատանի միջնակարգ դպրոց), «Հայոց լեզու և գրականություն» առարկայի ուսուցչուհի Հերիքնազ Կարապետյանը (Երևան, հ. 118 ավագ դպրոց), դասվար Նոնա Պողոսյանը (Կոտայք, Աբովյանի հ. 10 հիմն. դպրոց), «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի ուսուցիչ Տիգրան Սարգսյանը (Երևան, «Տաթև» դպրոց), դասվար Ալվարդ Ղազարյանը (Երևան, «Վարդանանք» կրթահամալիր), «Քիմիա» առարկայի ուսուցչուհի Լուիզա Վարդանյանը (Սյունիք, Գորիսի հ. 4 ավագ դպրոց):

Վկայականներ և նվերներ հանձնվեցին նաև մրցույթին մասնակցած մնացյալ 70 ուսուցիչներին:

Մրցանակաբաշխությունից հետո խոսք ասաց առաջին մրցանակի արժանացած ուսուցչուհիներից տիկին Գոհար Հայրունին: Վերջինս շնորհակալություն հայտնեց Ամենայն Հայոց Հայրապետին, ԿԳ նախարարին և բոլոր կազմակերպիչներին` ուրախությամբ արձանագրելով, որ մրցույթի միջոցով կարևորվում է ուսուցչի դերը հանրային կյանքում:

Հանդիսության շրջանակներում գեղարվեստական կատարումներով հանդես եկան Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Գյումրիի Հայորդյաց տան երգչախումբն ու «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տան նվագախմբերն ու պարախումբը:

Ցերեկույթի վերջում մասնակիցներին իր օրհնությունն ու պատգամը բերեց Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջունելով բարի ավանդույթ դարձած հանդիսության առիթով Մայր Աթոռում մեկտեղված կրթության մշակներին` Վեհափառ Հայրապետը մասնավորապես նշեց. «…Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:

Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող. Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում:

Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:

Նորին Սրբությունը հայրապետական իր գնահատանքը բերեց ՀՀ Կրթության և գիտության նախարարությանը և նախարար Լևոն Մկրտչյանին` Եկեղեցու նախաձեռնություններին աջակցելու համար, ինչպես նաև մրցանակաբաշխության կազմակերպիչ Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Վարդան եպիսկոպոսին և ՔԴԿ աշխատակիցներին:

Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունը հղեց մրցանակաբաշխության բարերարին` մաղթելով, որ Ամենաբարին Աստված օրհնի մեծազնիվ բարերարին և վարձահատույց լինի իրագործած եկեղեցանվեր և ազգանվեր գործերի համար:

Գարեգին Բ Կաթողիկոսը նաև Աստծո ամենախնամ հովանին և առաջնորդությունը հայցեց մանկավարժներին և կրթության բնագավառի պատասխանատուներին` բարձրորեն գնահատելով նրանց նախանձախնդիր ջանքերը:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն աղոթք բարձրացրեց առ Աստված, որ լուսավոր պահի միտքն ու հոգին երեխաների և կրթության սպասավորներին պարգևի նոր կորով ու եռանդ, արդյունավոր ջանքեր՝ ի նպաստ ազգային մեր բոլոր կրթօջախների օրավուր բարգավաճման և պայծառացման:

Հանդիսությունը փակվեց հայրապետական «Պահպանիչ» աղոթքով»,– հայտնում եմ Մայր Աթոռից։


Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոց

Օդային ճանապարհով քաղաքացին ՀՀ է ներմուծել 845 գրամ «կոկաին» տեսակի...

12:10

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի մարմին

«Մուրացան» մանկական հիվանդանոց է տեղափոխվել 2 ամսական տղայի...

12:03

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

Ագարակ քաղաքի ջրամատակարարումը կդադարեցվի

11:49

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր հարձակումներից. Էդուարդ Շարմազանով

Պաշտպանելով Ստալինգրադը՝ հայ մարտիկները պաշտպանում էին Հայաստանը թուրքական հնարավոր...

11:05

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

Գավառի և Գորիսի տարածաշրջաններում բուք է

10:42

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների...

10:23

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք փակել» ՀՀ-ում քաղբանտարկյալների խնդրին

«Շահագրգիռ» միջազգային կառույցներն ու դիվանագիտական ներկայացուցչությունները շարունակում են «աչք...

10:09

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր զրույցի համար

Հայր Ռուբենն առաջիկայում առանձին հանդիպում կունենա երիտասարդների հետ՝ փոխադարձ շփման և հոգևոր...

09:57

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը

Պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի...

09:43

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների անունները

Հրապարակվել են Հայաստանի 10 լավագույն շախմատիստների և շախմատիստուհիների...

09:28

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

Որ հասցեներն են հոսանքազրկվելու

09:05

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար

Սաստիկ բքի պատճառով Մեղրիի լեռնանցքը ժամանակավորապես փակ է կցորդով տրանսպորտային միջոցների...

20:04

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01