Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ և ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի մասնակցությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Հրաչ և Սյուզան Թուֆայան» Հայորդյաց տանը տեղի է ունեցել «Լավագույն ուսուցիչ» հանրապետական մրցույթի հաղթողների պարգևատրման ամենամյա արարողությունը:
ԿԳՆ-ից հայտնում են, որ մրցույթն անցկացվում է նախարարության և Մայր Աթոռի համատեղ նախաձեռնությամբ «Հայոց լեզու և գրականություն», «Հայոց պատմություն», «Հայոց Եկեղեցու պատմություն», Բնագիտական («Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն») առարկաների ուսուցիչների և դասվարների համար:
Մրցանակներն հանձնել են Ամենայն Հայոց Կաթողիկոսն ու Կրթության և գիտության նախարարը: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում ՀՀ ԿԳ նախարարը, նշել է, որ ուսուցչի աշխատանքն ունի տևական արժևորման կարիք և Մայր Աթոռի հետ համատեղ իրականացվող այս միջոցառումն այդ գնահատումն է. «Այս մրցույթը Սուրբ Էջմիածնի բազմաբնույթ ներկայությունն է կրթության համակարգում, որն օգնում է բոլորիս՝ ձևավորելու գիտակից և քաղաքակրթական մեր տեսակին բնորոշ սերունդ: Հաճախ կրթությունը դիտարկվում է սոսկ իբրև գիտելիք, սակայն իրականության մեջ կրթված մարդ լինելու համար գիտելիքն անհրաժեշտ, սակայն ոչ բավարար պայման է: Կրթված մարդն այն տեսակն է, որն ունի այժմեական գիտելիքներ, որոնք օգտագործում է բարձր նպատակների համար: Դա մեր ժողովրդի, մեր տեսակի շարունակական զարգացումն է աշխարհի խառնամբոխում և խռովահույզ այս ժամանակներում»,- նշել է Լևոն Մկրտչյանը՝ շնորհակալություն հայտնելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ կրթության համակարգում արժեքային կարևոր դերակատարման համար:
Նախարարը շնորհակալություն է հայտնել նաև մանկավարժական հանրույթին՝ ամենօրյա անխոնջ աշխատանքի համար, որով ապահովվում է երկրի կայունությունը և քայլ առ քայլ զարգացումը:
Հանդիսավոր արարողության ավարտին ներկաներին օրհնության խոսք է հղել նաև Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նշելով. «Մրցանակաբաշխությունը կոչված է վերարժևորելու մեր մատաղ սերնդի կրթությանն ու դաստիարակությանը նվիրված ուսուցիչների աշխատանքը, նաև՝ գնահատելու և քաջալերելու մեր ուսուցիչներին իրենց պատասխանատու և նվիրական առաքելության մեջ:
Աստվածաշնչյան Ժողովողն ասում է. «Մարդու իմաստությունը լոյս է տալիս նրա երեսին» (Ժող. Ը 1): Սուրբգրային խոսքի շնորհընկալներն այսօր դուք եք, սիրելի ուսուցիչներ, որ հարստացած գիտելիքներով և հոգու իմաստությամբ, լույս եք տալիս ձեր սաներին, ձեր կողմից կրթվող ու դաստիարակվող սերունդներին, որպեսզի նրանք ևս լուսավորվեն, ճանաչեն կյանքի իմաստը, առաջնորդվեն հոգևոր արժեքներով և կարողանան հաղթահարել իրենց առջև բարձրացող խնդիրներն ու փորձությունները: Արագորեն զարգացող և փոփոխվող այսօրվա աշխարհում ուսումն ու կրթությունը, նկարագրի, անհատականության ձևավորումը առաջնահերթ են ազգի և պետության համար: Արդ, դուք՝ խոնարհ ու պարզ սպասավորներդ գիտության ու կրթության, ձեր մտային ու հոգևոր իմաստության լույսով ի զորու եք առողջ և զորավոր սերունդ պատրաստել, ովքեր պիտի շենացնեն մեր հայրենի երկիրն ու ազգային կյանքը, պիտի պահպանեն մեր սահմանները և պիտի պաշտպանեն մեր ժողովրդի իրավունքները: Մենք համոզված ենք, որ այս գիտակցությունը, այս տեսլականը ամեն օր ձեր աշխատանքում ներշնչում է ձեզ՝ հավելելով կորով ու նվիրում:
Մենք գոհունակությամբ ենք անդրադառնում, որ Կրթության և գիտության նախարարությունը ջանում է արդիական դարձնել կրթությունը մեր երկրում, նաև՝ արժանի կերպով գնահատել մանկավարժների աշխատանքը: Ուրախ ենք, որ ամրանում է մեր Եկեղեցու և նախարարության համագործակցությունը՝ ի նպաստ մեր զավակների հոգևոր ճանաչողության, նրանց հոգում հավատքի սերմանման, որպեսզի ընթանան ճշմարիտ ուղիով, լինեն արժանավոր զավակները մեր երկրի ու ժողովրդի: Լինել երջանիկ ազգ՝ ծաղկուն պետությամբ և ազգային կյանքով. սա պիտի լինի նաև մեր կրթության նպատակը»:
Նշենք, որ մրցույթի հանրապետական փուլին այս տարի մասնակցել են 133 մանկավարժ, որոնցից 98-ն անցել են եզրափակիչ փուլ:
Լավագույն արդյունքների համար 28 մասնակիցներ արժանացել են առաջին, երկրորդ և երրորդ կարգի մրցանակների և դրամական պարգևների:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02