Արցախի խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ, ԱԺ մշտական հանձնաժողովների, խմբակցությունների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ դեկտեմբերի 13-ին հրավիրվել է աշխատանքային խորհրդակցություն: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Խոսելով 6-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված օրենսդրական նախաձեռնությունների մասին՝ ԱԺ նախագահը նշել է, որ դրանք հիմնականում վերաբերում են երեք ուղղությունների՝ 2018թ. պետական բյուջեի նախագիծը և դրա կազմում ներկայացված մի շարք օրենքների նախագծեր, օրենքներ, որոնք սահմանված ժամկետներում պետք է համապատասխանեցվեն ԱՀ Սահմանադրությանը և նստաշրջանի օրակարգում ընդգրկված այլ օրենսդրական նախաձեռնություններ: Անդրադարձ է կատարվել պետական բյուջեի ընդունման ժամկետացանկին և ընթացակարգի մանրամասներին:
ԱԺ գլխադասային հանձնաժողովների պատասխանատուները ներկայացրել են համապատասխան հանձնաժողովներում օրենքների նախագծերի քննարկումների արդյունքները և լիագումար նիստի օրակարգում դրանք ընդգրկելու եզրակացությունը:
Խորհրդակցության ավարտին Աշոտ Ղուլյանը հայտարարել է դեկտեմբերի14-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ հերթական լիագումար նիստ գումարելու մասին:
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
11:45
11:23
11:09
10:47
10:34
10:15
10:10
09:55
09:36
09:29
09:19
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02