Դեկտեմբերի 13-ին ՀՀ ԱԻ փոխնախարար Էնրիկո Ապրիամովը ներկա է եղել Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի հերթական խմբաքանակի հանձնման արարողությանը:
Այս խմբաքանակը ներառում է «Струна-2» համալիր, 10 միավոր «Կամազ» մակնիշի ամենագնաց հրշեջ-փրկարարական մեքենա, ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույք համապատասխան լսարանների համար, կենտրոնի՝ նոր կառուցվելիք ճգնաժամային կառավարման կենտրոնի համապատասխան սարքավորումներ, 2 միավոր դաշտային խոհանոցի ծավալման գույք, ջրափրկարարական հանդերձանք և այլ փրկարարական սարքավորումներ և տեխնիկա:
« «Струна-2» համալիրը գերժամանակակից համակարգ է, որը հնարավորություն է տալիս ստուգել շենք-շինությունների ամրությունը և նախապես գնահատել երկրաշարժերի ռիսկերը: Հայաստանը դարձավ տարածաշրջանային այն եզակի երկրներից, որն ունի այս համակարգից: Դրա միջոցով, նախևառաջ, հնարավոր է գնահատել նոր կառուցվելիք շինության տեղակայման վայրի սեյսմիկ ռիսկերը, հողի ամրությունը, կատարել տեղանքի սեյսմիկ վիճակի հետազոտություն, ինչպես նաև պարզել արդեն կառուցված շենք-շինությունների վթարայնության աստիճանը: Այս շարժական համալիրի միջոցով իրականացվում են նաև հետցնցումային հետազոտություններ, որոնողափրկարարական աշխատանքներ, քանի որ այն հագեցած է ջերմադիտակներով, անօդաչու թռչող սարքերով, ինչպես նաև՝ դժվար հասանելի վայրերում նմանատիպ աշխատանքներ կատարելու համար անհրաժեշտ տեխնիկայով և սարքավորումներով:
«Կամազ» մակնիշի մեքենաներն ունեն 4 տոննա տարողությամբ ջրային բակ, զինված են հատուկ փրկարարական գույքով և նախատեսված են տարբեր իրավիճակներում փրկարարական ու հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու համար: Ինչ վերաբերում է ինժեներական և վթարափրկարարական վերապատրաստման գույքին, ապա դրանցով զինվել են հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի 2 լսարաններ: Դրանք նախատեսված են փրկարարների և սակրավորների ուսուցման և վերապատրաստման համար: Գույքը ներառում է համակարգիչներ, ականազերծման, բուժպատրաստության և հրշեջ-փրկարակական գերժամանակաից և արդիական սարքավորումներ»,- հայտնում են ԱԻՆ-ից:
Ինչպես այս խմբաքանակի, այնպես էլ նախկինում ստացված փրկարարական գույքի անհրաժեշտ քանակը կհանձնվի ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների՝ նպաստելով արտակարգ իրավիճակներում արձագանքման արդյունավետության բարձրացմանը։
Նշենք, որ համաձայն Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ձեռքբերված պայմանավորվածության՝ 2017թ. ՀՀ ԱԻՆ Հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվելու է շուրջ 16 մլն ԱՄՆ դոլարին համարժեք աջակցություն:
10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47