Ռուսաստանցիների կեսից ավելին մտադիր է մասնակցել 2018 թվականի ընտրություններին։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով «Լեւադա կենտրոն»-ի կատարած հարցման արդյունքները։
Հարցման տվյալների համաձայն՝ հարցվածների 28 տոկոսը քվեարկելու է «ճշգրիտորոն», 30 տոկոսը՝ «մոտավոր»։ Գրեթե ամեն հինգերորդը չի պատրաստվում մասնակցել քվեարկությանը․ ռուսաստանցիների 10 տոկոսը վստահ է, որ չի մասնակցի ընտրություններին, 9 տոկոսը կասկածում է, 20 տոկոսն էլ չի որոշել։
Հարցման մասնակիցներին հարցրել են, թե ում օգտին են քվեարկելու 2018 թ․ ընտրություններին։ Հարցվածների մեծ մասը սատարել է Վլադիմիր Պուտինի թեկնածությունը, ում օգտին պատրաստ են քվեարկել հարցվածների 61 տոկոսը եւ ընտրությանը մասնակցել պատրաստվողների 75 տոկոսը։ Պուտինին հաջորդում են Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին (հարցվածների համապատասխանաբար 8 եւ 10 տոկոսը), Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության ղեկավար Գենադի Զյուգանովը (6 եւ 7 տոկոս) եւ «Արդար Ռուսաստան» կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովը (մոտ 2 տոկոս)։
Ռուսաստանցիների մոտ 1 տոկոսն էլ մտադիր են քվեարկել Գրիգորի Յավլինսկիի, Քսենիա Սոբչակի, Եկատերինա Գորդոնի օգտին։ Հարցվածների 1 տոկոսից պակասն էլ պատրաստ է սատարել ձեռնարկատերերի իրավունքների պաշտպան Բորիս Տիտովի թեկնածությունը։
Հարցումը անցկացվել է դեկտեմբերի 1-5-ը Ռուսաստանի 48 շրջանների 137 բնակավայրերի 1600 մարդու շրջանում։
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44