ARM | RUS |

Մենք օբյեկտիվորեն հնարավորություն չունենք կատարելու Չիրագովի գործով ՄԻԵԴ-ի վճիռը հենց Ադրբեջանի ու նրա գործողությունների պատճառով. Գևորգ Կոստանյան

13.12.17 | 16:02

Ադրբեջանի հիմնական ակնկալիքը ոչ թե նյութական փոխհատուցումն էր կամ դրա չափը, այլ, նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանի վճիռն առաջին իրավական փաստաթուղթն էր լինելու, Ադրբեջանը հատկապես կենտրոնացած էր այն մտքի վրա, որ վճռով սահմանվեր, թե Հայաստանն օկուպացրել է ադրբեջանական տարածքները: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության եթերում ասել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ անդրադառնալով ՄԻԵԴ-ի՝ ԼՂ հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռներին:

«Ադրբեջանի ակնկալիքները ոչ միայն չարդարացան, այլ նաև Եվրոպական դատարանը, ճիշտ է, Հայաստանին ճանաչեց պատասխանատու սուբյեկտ, բայց այն չափով, որ ՀՀ-ն ունի իրավազորություն Լեռնային Ղարաբաղի տարածքի նկատմամբ, ընդ որում` բացառապես տրամադրվող քաղաքական, սոցիալական, տնտեսական, ռազմական օժանդակության ուժով»,-տեղեկացրել է Գևորգ Կոստանյանը:

Նրա պարզաբանմամբ՝ Ադրբեջանի երկրորդ մոտեցումն այն էր, որ ապացուցվի, թե Հայաստանն առնվազն ռազմական մասնակցություն ունի այդ ամբողջ ընթացքում, բայց Եվրոպական դատարանի վճռով ընդամենը սահմանվեց, որ Հայաստանն ունի օժանդակություն: «Այդ հարցը քաղաքական իմաստով քննարկվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում, երբ Ադրբեջանը փորձեց այդ փաստն օգտագործելով, հայտարարել, թե Հայաստանն օկուպանտ երկիր է: Բնականաբար, անմիջապես հետևեց մեր փաստարկը, որ Չիրագովի վճռում ընդհանրապես չկա օկուպացիայի մասին որևէ խոսք: Չիրագովի վճռում ընդամենը սահմանվել է, որ Հայաստանն ունի մասնակցություն, օժանդակություն ԼՂ իշխանություններին, ավելին՝ մենք հատուկ բերեցինք այն փաստարկը, որ ՀՀ-ի օժանդակությունն անհրաժեշտություն էր ռազմական, սոցիալական, տնտեսական իմաստով, առնվազն, որպեսզի կանխեր Ղարաբաղի բնակչության ֆիզիկական ոչնչացումը»:

Պատգամավորի խոսքով՝ ԵԽ-ի բոլոր երկրները դա ընդունել են: Հարցադրումը եղել է այսպիսին՝ ո՞ր երկիրը, այդ թվում՝ եվրոպական ու ժողովրդավարական երկիրը, կհրաժարվեր իր հարևան երկրին կամ հարևան ազգին տրամադրել այնչափ օժանդակություն, որչափ անհրաժեշտ է ֆիզիկական ոչնչացումը կանխելու համար:

«Ինչ վերաբերում է Չիրագովի վճռի կատարմանը մեր կողմից, ապա այստեղ է հիմնական խնդիրը: Նախ, մենք ՄԻԵԴ-ի վճիռների նկատմամբ միշտ հարգանքով ենք վերաբերվել և վերաբերվելու ենք, դրանով է պայմանավորված այն հանգամանքը, որ նախարարների կոմիտեի տարեկան հաշվետվությամբ այս տարվա և նախորդ տարվա, Հայաստանն ընդգծվել է, որպես առաջատար պետություն, որպես վճիռների պատշաճ և պարտաճանաչ կատարող: Ցավոք, սա չենք կատարելու, ընդ որում՝ չենք կատարելու ոչ թե նրա համար, որ չենք ուզում, ոչ թե նրա համար, որ մենք կատարման հետ կապված խնդիրներ ունենք, այլ մենք օբյեկտիվորեն հնարավորություն չունենք կատարելու»,-հայտարարել է Գևորգ Կոստանյանը:

Նա նշել է, որ խոսքը ոչ թե քաղաքական առումով չկատարման, իրավական խոչընդոտի, այլ վճռի կատարման անհնարինության մասին է՝ օբյեկտիվ պատճառների առկայությամբ:

«Անկեղծ ասած, ինչքան էլ զավեշտալի թվա, մենք վճիռը չենք կարողանում կատարել հենց Ադրբեջանի, Ադրբեջանի գործողությունների պատճառով, որովհետև վճռի կատարումը չի ենթադրում միայն գումարի վճարում: Վճռի ավելի գլոբալ, խորքային կատարման պարտավորություն ունենք, որը ենթադրում է նաև մարդու իրավունքների վերականգնման հնարավորություն: Օրինակ՝ այս դեպքում Չիրագովի իրավունքների վերականգնման հնարավորությունը ենթադրում է, որ նա կարող է գալ, բնակվել իր տանը, եթե հիմնավորի, որ այնտեղ տուն ունի կամ կարող է գալ, մշակել իր հողը, որն ինքն ունի: Այսինքն՝ վճռի կատարումը ենթադրում է նման հնարավորությունների ստեղծում»,-ասել է Գևորգ Կոստանյանը:

Իսկ թե ինչու Հայաստանը չի կարող կատարել վճիռը, ինչու է անհնար ՀՀ-ի կողմից վճռի կատարումը, նա ասել է, որ իրենք նաև ԵԽ-ի նախարարների կոմիտեում են ներկայացրել, որ Արցախի Հանրապետության տարածքում դեռևս շարունակվում է Ադրբեջանի ռազմական գործողությունների շարունակականությունը, ընդ որում՝ այն ուղղված է ոչ միայն զինվորականներին, այլ նաև քաղաքացիական անձանց: «Մեր նախապայմաններից մեկը, որպեսզի մենք կարողանանք օբյեկտիվորեն կատարել վճիռը, հրադադարի հստակ ռեժիմի սահմանումն է և անվերապահ, իսկ որպեսզի այդ ռեժիմը սահմանվի, մենք խոսում ենք այդ հետաքննության մեխանիզմների անհրաժեշտության մասին, որ կանխենք ցանկացած ռազմական ներգործության և միջամտության հնարավորություն: Եթե մենք չենք կարողանում սահմանել ընդամենը ֆիզիկական անվտանգությունը՝ լինի Չիրագով, լինի ցանկացած չիրագով, ինչպե՞ս մենք կարող ենք երաշխավորել վճռի կատարումը»:

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գնահատմամբ՝ Ադրբեջանի ռազմատենչ քաղաքականությունն է Արցախում ինքնին խոչընդոտում է այդ վճռի կատարմանը: Ընդ որում՝ այս հանգամանքը նաև նախարարների կոմիտեի կողմից է ընդունելի արդեն: «Բացի դրանից՝ վճռի կատարումը ենթադրում է հիպոթետիկ հնարավորություն, որպեսզի բոլոր հնարավոր չիրագովները հնարավորություն ունենան վերադառնալու իրենց բնակավայրերը: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի, այսպես կոչված, «սև ցուցակի» քաղաքականությունը, որն իրենք իրականացնում են, փաստորեն, սկսեց խոչընդոտել իր քաղաքացիներին, որովհետև եթե որևէ անձ, սուբյեկտ այցելում է Արցախ, անմիջապես հայտնվում է այդ ցուցակում և քրեական հետապնդման է ենթարկվում իր երկրում, հետևաբար, որևէ ադրբեջանցի չի ցանկանա մուտք գործել Արցախ՝ այդ մտավախությունն ունենալով»:

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ադրբեջանական մամուլում գրել են, թե Հայաստանը պարտվել է այս գործերում, ԱԺ պատգամավորն ասել է. «Ադրբեջանական տրամաբանության տեսակետից մենք նաև Ղարաբաղի պատերազմում ենք պարտվել 91-94 թթ.: Այսինքն՝ այդտեղ տրամաբանություն չկա, իսկ եթե ավելի կոնկրետ դա ներկայացնեմ, ընդհանրապես որևէ կոնֆլիկտ, որևէ հարց, երբ հաղթելու կամ պարտվելու տեսակետից ես նայում, պետք է քննարկման առարկա դարձնես այն, թե այդ գործընթացում քո ակնկալիքները որոնք էին և որոնք են արդյունքները»:


ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը ԵԱՀԿ-ին

ՌԴ ԱԳՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանը առայժմ կշարունակի մասնակցությունը...

10:49

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի մարմինը

Երևանում հայտնի ՍՊԸ-ի գրասենյակներից մեկում հայտնաբերվել է 29-ամյա սպասարկման մասնագետի...

10:23

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել. Աբրահամյան

Առողջական խնդիրներ ունեցող մարդու համար հացադուլի 15 օրերը ծանր հետևանքների են հանգեցրել....

10:09

Բոլոր ավտոճանապարհները բաց են

Բոլոր ավտոճանապարհները բաց են

09:19

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3 մարզերում

Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 3 վարչական շրջաններում և 3...

09:02

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Երևանի պարեկները «Մերսեդես»-ում ապօրինի զենք-զինամթերք են...

10:18

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

Կարո՞ղ եք կռահել, թե ինչի մասին է խոսքը․ Փաշինյան

09:45

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ». «Մեր ձևով»

«300 000 նոր աշխատատեղերը նշանակում են նոր գործարաններ, նոր եկամուտներ, բարձր կենսաթոշակներ»....

09:45

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

Հասցեներ․ էլեկտրամատակարարումը կդադարեցվի

09:02

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր բանակում. Փաշինյան

Հաճույքով եմ արձանագրում, որ վերջին տարիներին հսկայական ներդրումներ եւ բարեփոխումներ ենք արել մեր...

09:34

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը վերականգնել իր ուժն ու հեղինակությունը. Սեյրան Օհանյան

Ես հավատում եմ` բանակը այն կառույցն է, որ կարող է պատշաճ ուշադրության պայմաններում ամենաարագը...

09:23

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

Միրզոյանը հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ

09:13

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար հսկել մեր պետության սահմանները. Վեհափառ Հայրապետ

Հայոց բանակը մեր պետականության հիմնասյուներից է. մաղթանքս է, որ Հայոց բանակը շարունակի քաջաբար...

09:02

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

Բախվել է մի քանի ավտոմեքենա․ ավելի քան 10 վիրավոր կա

13:42

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին (Տեսանյութ)

առաջիկայում կշտկվի․ Վանեցյանը՝ ՀՀ նախագահի՝ Ալիևին շնորհակալություն հայտնելու մասին...

13:23

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն է

«Հանրապետություն» կուսակցության վարչապետի թեկնածուն Արամ Սարգսյանն...

13:09

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է «Եռաբլուր»

Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ ՆԳ նախարարն այցելել է...

12:42

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

Հրդեհ՝ Պտղունք գյուղի անասնագոմերից մեկում

12:19

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման ենթարկելու կադրերը. պատգամավոր

Երբեք չեն մոռացվելու ժողովրդի սրբավայր «Եռաբլուր»-ում մեր հերոսների ծնողներին քաշքշելու և բերման...

12:06

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ փոխնախարար

Եթե դուստրս կամ քույրս ցանկություն հայտնեն ծառայել բանակում, միանշանակ կողջունեմ. ՊՆ...

12:00

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01