Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այց է կատարել Արմավիրի մարզ:
Կառավարության ղեկավարի ներկայությամբ Արմավիրի մարզի Շենիկ համայնքում պաշտոնապես բացվել է «Գրին Էներջի» 1 Մվտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայանը: Կայանն ամբողջովին կառուցվել է տեղական կազմակերպությունների ուժերով՝ «Բաղրամյանշին», «ԱԿԲԱ Լիզինգ» և «Շտիգեն» ընկերությունների համագործակցությամբ: Շինարարությունն իրականացվել է այս տարի՝ 3.5 ամսվա ընթացքում, ներդրումների ծավալը կազմում է 750-800 հազ. ԱՄՆ դոլար: Շինարարության ընթացքում ստեղծվել է 70 աշխատատեղ, աշխատակիցները ներգրավվել են հարակից համայնքներից և գյուղերից: Կայանը բաղկացած է 3124 պոլիկրիստալային արևային վահանակներից և 37 արևային ինվերտորներից, որոնք ձեռք են բերվել աշխարհում դրանց արտադրության ոլորտում մասնագիտացած առաջատար ընկերություններից:
Նախատեսվում է, որ կայանը կկարողանա ապահովել 1600 Մվտ/ժ տարեկան էլեկտրաէներգիայի արտադրություն: Վարչապետը ողջունել է կատարված աշխատանքը՝ նշելով, որ արևային էներգետիկան Հայաստանում զարգացման մեծ ներուժ ունի, ու արևային կայանների թվի ավելացումը վկայում է ոլորտի առաջընթացի մասին:
Կարեն Կարապետյանն այցելել է նաև Արմավիրի մարզի Շենիկ համայնքում «Սպայկա» ընկերության կողմից հիմնված ինտենսիվ այգիներ, ծանոթացել ներդրումային ծրագրի ընթացքին և ընդլայնման հեռանկարներին: Կառավարության ղեկավարին ներկայացվել է, որ շուրջ 30 հա կեռասի և 22 հա ծիրանի այգիներն ամբողջովին ոռոգվում են կաթիլային եղանակով, որը բավական արդյունավետ է և մոտ 8-10 անգամ նվազեցնում է ոռոգման համակարգի ծախսատարությունը: Նշվել է, որ ինտենսիվ տեխնոլոգիայով այգիների մշակումը մեծացնում է նաև տեխնիկայով աշխատելու հնարավորությունը, ինչի արդյունքում ձեռքի աշխատանքը հասցված է նվազագույնի: Այգին ամբողջությամբ ծածկվելու է հակակարկտային ցանցերով:
Վարչապետի խոսքով՝ ինտենսիվ այգիների հիմնումը Հայաստանում գյուղատնտեսության արդիականացման ու զարգացման կարևոր ուղղություններից է, և կառավարությունը հետևողականորեն խթանում է այդ գործընթացը պետական աջակցության նպատակային ծրագրերի միջոցով:









10:29
10:04
09:42
09:14
16:29
16:12
15:57
15:38
15:21
15:03
12:45
12:35
12:16
10:25
10:06
09:44
09:18
09:02
00:00
00:00
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47