Ավստրիայում 2018 թվականի մայիսին պետք է ուժի մեջ մտներ բարերում եւ ռեստորաններում ծխելու արգելքը: սակայն իշխանությունները ստիպված էին վերանայել այս օրենքի որոշ դրույթներ՝ կապված Սեբաստյան Քուրցի ղեկավարած Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության եւ Հայնց Քրիսթիան Շտրախեի ղեկավարած ծայրահեղ աջ Ազատության կուսակցության միջեւ համաձայնության հասնելու հետ: Երկու կուսակցությունները քննարկում են հոկտեմբերին անցկացված ընտրություններից հետո կոալիցիա կազմելու հարցը, եւ Ազատության կուսակցությունը համաձայնվել է պահպանողականների հետ կոալիցիա ստեղծել պայմանով, որ ծխելու ամբողջական արգելք չի լինի, փոխանցում է «Կոմերսանտը»:
Օրենքում կատարված լրացումների շրջանակում բարերի եւ ռեստորանների տերերին իրավունք կվերապահվի ինքնուրույն որոշել՝ իրենց հաստատություններում ծխելն արգելել, թե ոչ:
Օրենքի մյուս դրույթներն անփոփոխ են մնում, եւ 2018 թվականի մայիսից ծխելը կարգելվի ավտոմեքենայի մեջ, բարերի եւ ռեստորանների նույնիսկ ծխարաններում ծխել կարգելվի մինչեւ 18 տարեկաններին: Դրանից զատ, տարիքը, երբ քաղաքացիները կարող են, ծխախոտ գնել, կմեծացվի 16-ից մինչեւ 18 տարեկան:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44