Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Լիտվա, Լատվիա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Լիտվա: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Սամվել Ֆարմանյանը և Սուրեն Մանուկյանը: Դեկտեմբերի 13-ին խորհրդարանական պատվիրակությունը հանդիպել է Լիտվայի Սեյմասի (խորհրդարանի) խոսնակ Վիկտորաս Պրանցկետիսի հետ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Պատվիրակության անդամները կարևորել են միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, այս համատեքստում երկու երկրների խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի դերն ու նշանակությունը: Դրական է գնահատվել վերջին տարիների երկկողմ քաղաքական երկխոսության մակարդակն ու տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը: Հայ պատվիրակները կարևորել են նոյեմբերի 24-ին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը` նշելով, որ այն նոր էջ կարող է բացել ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսության զարգացման գործում:
«Մենք ակնկալում ենք, որ Լիտվան՝ որպես ՀՀ անկախությունն աշխարհում առաջինը ճանաչած պետություն, հնարավորինս արագ, առանց արհեստական ձգձգումների առաջինը կվավերացնի նաև ՀՀ-ԵՄ համաձայնագիրը»,-ասել է Էդուարդ Շարմազանովը:
ՀՀ ԱԺ փոխնախագահը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ Լիտվան Մերձբալթյան երկրներից առայժմ միակն է, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Նա բարձր է գնահատել լիտվացի խորհրդարանականների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում:
Անդրադառնալով մեր երկրում ընթացող բարեփոխումների գործընթացին` ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը նշել է, որ ժողովրդավարության զարգացումը, կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ քաղաքական օրակարգի կարևորագույն հարցերից են և այդ առումով միջազգային բոլոր գնահատականներով Հայաստանն ու Ադրբեջանն անհամատեղելի են:
ՀՀ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է նաև ԼՂ հիմնախնդրին` վերահաստատելով հայկական կողմի` հակամարտությունը բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի շրջանակում լուծելու դիրքորոշումը:
«Անթույլատրելի են խնդրի ռազմական լուծման ցանկացած փորձ, ռազմատենչ հռետորաբանություն, ինչպես նաև Ադրբեջանի կողմից «սև ցուցակների» առկայությունը: Դրանք չեն նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը: Առանց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամբողջական իրացման անհնար է խնդրի լուծումը: Արցախն անկախացել է ԽՍՀՄ-ից նույն իրավական հիմքով, ինչ Լիտվան, Լատվիան, Էստոնիան, Հայաստանն ու Ադրբեջանը: Արցախի քաղաքացիներն ունեն պետություն կառուցելու նույնքան իրավունք, որքան Լիտվայի, Լատվիայի, Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիները»,-ասել է Շարմազանովը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:
13:03
18:04
17:42
17:03
16:45
16:44
16:33
16:26
16:15
15:54
15:37
15:17
15:02
14:42
14:25
14:10
14:06
14:00
13:42
13:33
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03