«Հրապարակ» թերթը գրում է. «Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի երիտասարդ ղեկավար, իր սելֆիներով և սիմպոզիումներով հայտնի Արտակ Ալեքսանյանը, ով 2011 թ. «համեստ» աշխատավարձով աշխատել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ որպես վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, իսկ 2013 թ. նշանակվել նույն շրջանի ղեկավար, հսկայական ունեցվածքի տեր է:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով նրա ներկայացրած գույքի և եկամուտների 2017 թ. տարեկան հայտարարագրում առկա է չորս մարդատար ավտոմոբիլային տրանսպորտային միջոց՝ TOYOTA COROLLA 1.6 , BENTLEY MULSANNE 6.8L, ROLLS-ROYCE GHOST, BMW X6 5.0 I, ինչպես նաև բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ FORD TRANSIT FT 100 2.5TD: Նշված տրանսպորտային միջոցներից առնվազն երկուսը գերթանկարժեք են և «մուրազ»՝ շատ ավտոսիրողների համար:
Ալեքսանյանը հայտարարագրել է նաև 368 000. 000.00 դրամ բաժնետոմս, որպես դրամական միջոց՝ 180 մլն. դրամ, 1 մլն. 250 հազար ԱՄՆ դոլար, 620 հազար եվրո: Ուշագրավ է, որ նա որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը՝ 1 մլն. 433 հազար 883 դրամ:
Թե որտեղ է կրտսեր Ալեքսանյանը յուրացրել քիչ աշխատավարձով ահռելի ունեցվածք կուտակելու հմտությունները, թերևս կարելի է կռահել՝ բիզնես դասեր տվող հորեղբոր՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մոտ: Նշենք նաև, որ Մալաթիա-Սեբաստիայի 29-ամյա «պրինցի» հետ փոխկապակցված անձի՝ նրա կնոջ հայտարարագիրը ներկայացված չէ հանձնաժողովում: Կրտսեր Ալեքսանյանն ամուսնացած է գործարար, նախկին պատգամավոր Գրիգորի Մարգարյանի՝ Բելաջիոյի Գրիշի դստեր հետ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
13:29
13:14
12:48
12:35
12:16
11:55
11:35
11:21
11:18
11:05
10:57
10:45
10:26
10:02
00:02
20:49
20:33
18:43
18:12
17:26
11:55 19.06.25
11:21 19.06.25
10:26 19.06.25
12:16 19.06.25
10:45 19.06.25
10:57 19.06.25
12:35 19.06.25
11:35 19.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03