Բացահայտվել է Երևանում 4 տարի առաջ կատարված սպանությունը։ Կասկածյալը բերման է ենթարկվել։
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը և հիշեցնում դեպքի մանրամասները. 2013 թ. հունվարի 18-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Վաղարշյան փողոցի 24/3 շենքի բնակարաններից մեկում մահացել է կնոջ հայրը:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի հյուրասենյակի հատակին հայտնաբերել էր 1949 թ. ծնված Մամիկոն Ասատրյանի դիակը` գլխի բազմաթիվ վնասվածքների հետքերով:
Մ. Ասատրյանի կինը` 1951 թ. ծնված Մանուշակ Մ.-ն, հաղորդում էր տվել, որ հունվարի 17-ի ժամը 15.00-ից հունվարի 18-ի ժամը 15.30-ը բացակայել է բնակարանից և վերադառնալով` հայտնաբերել էր ամուսնու դիակը:
Ոստիկանության Հրազդանի բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով` ոստիկանության քրեական հետախուզության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունների, Կոտայքի մարզային վարչության ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ ըստ նախնական վարկածի, Մամիկոն Ասատրյանին սպանել է Սամվել Ալիխանյանը` Մ. Ասատրյանի կնոջ` Մանուշակ Մ.-ի պատվերով` 20.000 դոլարի դիմաց:
Դեկտեմբերի 12-ին Մանուշակ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության ՔՀԳՎ և ձերբակալվել` Մ. Ասատրյանի սպանությունը պատվիրելու և կազմակերպելու կասկածանքով:
Հիշեցնենք, որ Սամվել Ալիխանյանն այս տարվա սեպտեմբերին սպանվել էր Հրազդան քաղաքի Ջրառատ թաղամասի տներից մեկում:
Ս. Ալիխանյանի սպանության դեպքի մանրամասները ոստիկանությունը ներկայացրել է տեսանյութով։
Քննությունը շարունակվում է:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01