«Կարծես թե «հիփփիների» երկիր է Թուրքիան… Բոլոր այդ կոտորածներն իռլանդացիներն են եկել ու արել, հետո էլ վերադարձել այնտեղ, որտեղից եկել են: Լավ, եթե այս ժողովրդի պատմության մեջ բնավ կոտորածներ չեն եղել, 3-5 տարի առաջ ինչո՞ւ Դերսիմի կոտորածների համար ներողություն խնդրեցիր:Այս մասին Ստամբուլի հայկական պարբերական «Ակօս»-ի իր սյունակում գրել է սյունակագիր Օհաննես Քըլըչդաղըն անդրադառնալով՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ վերջերս իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրացման ֆոնին ցեղասպանության մասին արած հայտարարությանը:
Էրդողանը, քննադատելով Իսրայելի գործողությունները պաղեստինցի ժողովրդի դեմ, մասնավորապես, ասել էր, թե Թուրքիայի պատմության ու մշակույթի մեջ ցեղասպանություններ ու կոտորածներ չկան:
Եթե նախագահը շատ նեղն ընկնի ու ասի, որ, օրինակ, Դերսիմի դեպքերը նախորդ իշխանության՝ քեմալականների օրոք է եղել, լավ, քեմալականները ո՞ր ազգից, ո՞ր երկրի պատմության մասն են»,- հռետորական հարց է հղել պոլսահայ սյունակագիրը և շարունակել՝ մատնանշելով նաև Դերսիմի կոտորածներից առաջ եղած ցեղասպանությունները, որոնք տեղի են ունեցել քեմալական շրջանակների իշխանությունից առաջ:
«Եթե ցեղասպանություն, էթնիկ զտումներ, աքսորներ չկան այս երկրի պատմության մեջ, 1912 թվականին բնակչության 20 տոկոսը կազմող քրիստոնյաների ու հրեաների թիվն այսօր ինչպե՞ս 1 տոկոսի իջավ: Տեսեք, ինչ-որ աննշան նվազեցման մասին չենք խոսում: Եթե վաղը փորձի արդարանալ ու ասել, թե «Ես նկատի ունեի՝ հրեաների դեմ չենք արել», ներիր, բայց դա էլ եք արել», – գրել է Քըլըչդաղըն:
21:19
21:02
20:35
20:03
23:22
23:13
22:55
22:25
22:15
09:45
09:02
18:19
18:04
17:29
17:05
16:45
16:29
16:02
13:42
13:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44