Պոլսո Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը հայտարարություն է տարածել Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին, այս մասին տեղեկանում ենք Պոլսո Հայոց պատրիարքարանի պաշտոնական կայքից:
Բեկչյանը կոչ է արել կողմերին սթափ գնահատել իրավիճակն ու խուսափել լայնամասշտաբ բախումների տանող քայլեր անելուց մի ժամանակաշրջանում, երբ աշխարհի խաղաղությունն առավել քան խոցելի է:
Պատրիարքի տեղապահը շեշտել է, որ Երուսաղեմը պատմության մեջ կարևոր ու սուրբ վայր է միաստվածությանը հարող բոլոր երեք կրոնների՝ քրիստոնեության, իսլամի ու հուդայականության ներկայացուցիչների համար:
Անվանելով Երուսաղեմը մարդկային ու համաշխարհային ժառանգություն՝ Բեկչյանն ընդգծել է, որ որպես Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչներ, ստամբուլահայ համայնքի համար տեղի ունեցող ցավալի իրադարձությունները խիստ մտահոգիչ ու տխրեցնող են:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես էր եկել դեկտեմբերի 13-ին Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների առաջնորդների արտահերթ գագաթնաժողովի հրավիրման նախաձեռնությամբ՝ ԱՄՆ-ի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրության առնչությամբ:
Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ամերիկյան դեսպանատունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու մասին, ինչի հետևանքով բախումներ են տեղի ունեցել մահմեդականների և հրեաների միջև:
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01