Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ադրբեջանի կողմից ընդդեմ Հայաստանի հայցերին, ասաց, որ հիմնական հարցը վճիռների կատարման հետ է կապված:
Նա պարզաբանեց, որ ՄԻԵԴ-ը գործ ունի մի իրավիճակի հետ, երբ տասնյակ հազարավոր դիմումներ են ստացվում, և դիմումների քննարկման հարցում նոր մոտեցումներ պետք է ձևավորվեն: Նա ասաց, որ ՄԻԵԴ-ում նորարարություններից մեկն այն է, որ եթե նույն հարցի վերաբերյալ տեսնում է մեկ գործ, օրինակ՝ Ադրբեջանի քաղաքացիների դիմումներն ընդդեմ Հայաստանի և հակառակը, այդ գործի վերաբերյալ քննություն է իրականացնում, վճիռ է կայացնում, այն պիլոտային վճռի կարգավիճակ է ստանում և դրա հիման վրա սկսում է քննել մյուս բոլոր գործերը:
«Հիմա արդեն կա «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» և հակառակը՝ «Չիրագովն ու ուրիշներն ընդդեմ Հայաստանի» գործերով վճիռ, որը վերաբերում է ոչ միայն խախտման առկայության կամ բացակայության հարցին, այլև արդարացի փոխհատուցմանը, և այդ վճիռներից հետո պետք է պիլոտային կարգով, այսինքն՝ պարզեցված կարգով քննության առնվեն մյուս բոլոր գործերը, որոնք ՄԻԵԴ-ը պահում էր մինչև այս գործերով վճիռների կայացումը»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ խնդիրը հիմնականում վճիռների կատարման հարցում է. «Ես շատ լուրջ մտահոգություններ ունեմ, թե որքանով է հնարավոր այդ վճիռներն օբյեկտիվորեն կատարել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Եվրոպական դատարանում արդեն քննության առարկա են ապրիլյան իրադարձությունների հետ կապված գործերը: Մենք ունենք իրավիճակ, երբ անհանգիստ է սահմանին, հետևաբար, նշանակում է, որ դժվար է Եվրոպական դատարանի վճիռները կատարել՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից թե՛ հրադադարի ռեժիմների խախտումները, թե՛ հայատյաց քաղաքականությունը, որը Ադրբեջանում երկար տարիներ ի վեր իրականացվում է»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է ֆինանսական կողմին, ապա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ այդ հարցը չպետք է ինքնուրույն դիտարկել, այլ այն ավելի մեծ խնդրի մասն է:
«Ամենակարևոր խնդիրն այն է, թե ով պետք է կատարի այս վճիռները. Արցախի Հանրապետությո՞ւնը՝ դեռ չճանաչված, բայց բոլոր իրավական ակտերով օժտված պետությո՞ւնը: Ես այն համոզմանն եմ, որ այս վճիռների արդյունավետ կատարման համար որպես առաջին քայլ պետք է Արցախը ներգրավվի գործընթացում, իսկ թե ինչպես՝ կարծում եմ, որ դա հետագայի հարց է»,-ասաց նա:
Ռուբեն Մելիքյանը նշեց, որ մեզ մոտ տիրող իրավիճակը էապես տարբերվում է մյուս բոլոր հակամարտություններից: «Արցախյան հակամարտությունը նրանով է տարբերվում, որ Ադրբեջանում կա հայատյացության չափազանց մեծ չափաբաժին»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղահանված անձանց՝ «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» և «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործերով վճիռները, որոնցով ՄԻԵԴ-ը սահմանել է գործով անձանց տրամադրվելիք գումարային փոխհատուցման չափը։
Այսպես, «Չիրագովն ու այլոք ընդդեմ Հայաստանի» գործով 6 անձանց Հայաստանը 3 ամսվա ընթացքում պետք է վճարի 5000 եվրո յուրաքանչյուրին՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 28,642.87 ֆունտ ստեռլինգ՝ դատական ծախսեր։
«Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը 3 ամսվա ընթացքում պարտավորվում է վճարել 5000 եվրո՝ որպես նյութական և ոչ նյութական վնասի փոխհատուցում, ինչպես նաև 30 հազար եվրո՝ դատական ծախսերի համար։
12:10
12:03
11:49
11:05
10:42
10:23
10:09
09:57
09:43
09:28
09:05
20:04
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01